Կառավարությունը հայտարարում է նոր վարժական հավաքներ
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն ընդունած որոշմամբ հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ ` 2024 հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2838 քաղաքացի, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմ, 98-ը` ավագ ենթասպայական կազմ, 161-ը` սպայական կազմ պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։
Վարժական հավաքների ապահովման համար 2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ)։