A
A
Խորապես վշտացած եմ Պրահայի Կարլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից. Արարատ Միրզոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցական խոսք է հղել Պրահայի Կարլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Պրահայի Չարլզի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, մաղթում տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ»,- «X»-ում գրել է Միրզոյանը:
Հիշեցնենք՝ Կարլի համալսարանում երեկ կրակոցների հետևանքով ավելի քան 15 մարդ է զոհվել։ Կրակողը համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանող է եղել։ Միջադեպի վայրում հայտնաբերվել է նաև նրա մարմինը։