Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան 1 (1)
A A
Պաշտոնական

Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է.  

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ այս գիշեր նրանք իրականացրել են «Վրեժ» գործողությունը՝ գրոհելով Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված սահմանապահ դիրքը, ինչի հետևանքով երկու հայ զինծառայող է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են:

Նախ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմից կրակ է եղել, իբր վիրավոր կա, հետո հայկական կողմը հայտարարում է, որ հետաքննելու է միջադեպը, իսկ ադրբեջանական կողմը հարձակվում է և սպանում ու վիրավորում մարդկանց՝ չսպասելով որևէ հետաքննության, ցույց տալով, որ պատրաստ են հարձակման և պարզապես պատճառ են փնտրում։

Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից և նախ անզուսպ, միակողմանի, կեղծ լուրեր է տարածում, թե իբր հայկական կողմից կրակոց է եղել, ապա պատրաստի գործողություն Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ սպանելով ու խեղաթյուրելով նոր կյանքեր։

Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների այս շղթան պետք է դադարեցվի։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող ստոր ոչ հրահրված գործողությունների այս շղթան և կոչ անի Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ավելի քան 215 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքից, ինչը ուժով ագրեսիա է և սադրանք Հայաստանի դեմ։