Բացել լրահոսը Փակել լրահոսը
պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

4 զոհ և 1 վիրավոր․ Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ: