Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Մարուքյանը դիմել է Միշելին, Բլինքենին, Բորելին, Մակրոնին և Շոլցին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում հրապարակել է օկուպացված Արցախում ադրբեջանցիների կողմից հայկական գերեզմանատան պղծման կադրերը՝ հրավիրելով ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների ուշադրությունը:

«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը կարգադրել այս վանդալիզմը։ Գուցե դո՞ւք գիտեք Շառլ Միշել (Եվրոպական խորհրդի նախագահ), ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին դիվանագիտության ծառայության ղեկավար), Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ), կանցլեր Շոլց (Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց)»,- գրել է Մարուքյանը: