Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ջրումը դողացնեի, խտտեցին կոշումը դրին, բայց ես չուզի փրկվեմ․ Աղետը՝ Քարկոփում (տեսանյութ)

Քարկոփում  ապրելն առայժմ անհնար է: Լույս, ջուր ու գազ թեեւ արդեն կա, բայց կոյուղու խնդիրը դեռ լուծված չէ: Բնակավայրում համատարած գարշահոտություն է, գրում է Անկյուն+3-ը։

«Ուղղակի կոյուղու հարցնա, ջուրը, հիգենիայի բաներն էլի ,որ ամենակարեւորնա»,-ասում է բնակիչներից մեկը:

Գյուղի ամբողջ բնակչությունը ՝ 280 մարդ ամբողջությամբ տարհանված էր: Ջրի ու հոսանքի առկայությունը փոքր- ինչ աշխուժացրել է հեղեղի տակ անցած բնակավայրը: Մարդիկ վերադառնում են, տներն ու բակերը մաքրում  ու էլի գնում:

« Մաքրում ենք, դա մաքրել չի նշանակում , մի քիչ աշխատում ենք »,-ասում է բնակիչներից մեկը:

Բնակիչները գնում են Ճոճկան,Այրում ,ուր պատահի,մինչեւ որ հնարավոր լինի վերջնական վեադառնալ տուն: Քարկոփում հեղեղից շատ բան չի փրկվել, ինչ էլ մնացել է՝ օրերով լվանալ ու մաքրել է պետք: Ջուր բերվում է նաեւ Ճոճկանից՝ բաքերով, ջրի պահանջարկն այս օրերին մեծ է, շատերն էլ կահ-կարասին են տանում Ճոճկան:

«Շատ մաքրելու բան կա, մենք դրանք տանում ենք Ճոճկան, ընդեղ լվանում , մաքրում»,-ասում է բնակիչներից մեկը:

Տիկին Արեւիկն ու քարկոփեցի մյուս կանայք օրեր շարունակ քրտնաջան աշխատում են, բայց ասում են՝ մենակ չեն, եկած կամավորներից էլ անչափ գոհ են:

«Շատ լավ են աշխատել ,մաքրել ,հիմնականում Սպիտակից էին եկել »,-ասում է Արևիկը:

Նման ճարպիկ մարդկանց մի խմբի էլ տիկին Օֆելյան է սպասում, ասում է՝ այգին տիղմի մեջ թաղված է , առանց օգնության ինքը գլուխ չի հանի:

Տիկին Քնարիկի ձեռքը գործ չի գալիս: Աղետի գիշերից հետո ուշքի չի գալիս կինը:

« Մեր հարևանը զանգեց ,ասավ՝ Քնարիկ տատի, ջուրը բարձրանում է, ջրի միջին դողացնեի, վախեի որ բրձրանամ, կոշը զոռով բրձացրել են »,-ասում է Տիկին Քնարիկը:

Քարկոփում շատերը դեռ ուշքի չեն գալիս: Մարդիկ կորցրել են տարիների արած-դրածն ու մնացել ձեռնունայն, բայց փորձում են ամեն դեպքում չկորցնել լավատեսությունը: