Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մեթյու Միլլեր
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման մասին։

Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ նշվում է, որ «Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա:

Վաշինգտոնը դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր, ինչպես նշել է Միլլերը, ձգտում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից, ներառյալ խաղաղ բողոքի ցույցերի ազատությունը:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բողոքի ակցիաների խաղաղ բնույթը», - նշել է նա։