A
A
Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎրացական ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ:
Ոստիկանությունը փակել է խորհրդարանի հարևանությամբ գտնվող փողոցի երթեւեկությունը։
Ըստ տեղական հեռուստաընկերությունների՝ մարդկանց մի մասը հավաքվել է ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում, որտեղ ոստիկանները խուզարկություններ են իրականացնում, ինչպես նաև ոստիկանության այն բաժանմունքների մոտ, ուր բերման են ենթարկվել ընդդիմադիրները։
Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։