Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարվել է, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում ցուցարարների դեմ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

 Թբիլիսիում ոստիկանությունը կրկին դիմել է հատուկ գործողության.Վրաստանի խորհրդարանի մոտ ջրցան մեքենաներով սկսել են ցրել խաղաղ հավաքը։

Բացի  Թբիլիսիից քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում Բաթումում, Քութայիսում, Թելավիում, Զուգդիդիում, Փոթիում, Գորիում։

Իրադրությունը Վրաստանում կրկին սրվել է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։

Լարված իրավիճակը շարունակվում է արդեն չորս օր։