Բացել լրահոսը Փակել լրահոսը
կայծակ, անձրև
A A
Պաշտոնական

Երևանում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղումներ։
 
Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։
 
Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հանրապետության հյուսիսային մարզերում։
 
Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։