A
A
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Աջակցիր «Ա1+»-ինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ վերջին տվյալները դեկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում։
Արաբկիր վարչական շրջանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է դեկտեմբերի 17-ին և 22-ին։
Շենգավիթում և Նոր Նորքում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը չի գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 21-ին և 22-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 21-23-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 22-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: