Բացել լրահոսը Փակել լրահոսը
604730681_1255280136625336_261144140743592429_n
A A
Պաշտոնական

Փակ կլինեն փողոցներ

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Ամանորի տոնական միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 21:00-ից մինչև միջոցառման ավարտը, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ։
 
Մասնավորապես փակ կլինեն՝
☑️ Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
☑️ Տիգրան Մեծ փողոցը՝ Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
☑️ Վազգեն Սարգսյան փողոցը՝ Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
☑️ Ամիրյան փողոցը՝ Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
☑️ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ։
☑️ Փակ կլինի նաև Արամի փողոցը՝ Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց։