A
A
Հրդեհ Վարդենիս քաղաքում
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 29-ին, ժամը 14։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանի տանիքը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վիկտոր Համբարձումյան փողոցում գտնվող նախկին պանրի գործարանի տանիքում (ընդհանուր 5000 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15։58-ին։ Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 100 քմ ։
Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի տանիքի մնացած հատվածներ։