A
A
«Շիրակ Ավիա»-ն մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթուղով չվերթեր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի և Ղազախստանի միջև ապրիլի 20-ից գործարկվել են Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը, հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Թռիչքներն իրականացնելու է հայկական «Շիրակ Ավիա» (Shirak Avia) ավիաընկերությունը։ Ըստ օդանավակայանի տրամադրած տեղեկատվության՝ չվերթերը կլինեն կանոնավոր բնույթի։
Ղազախստանի մայրաքաղաքից թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի։