Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այլևս 1300 անգամ Գորիսից չի գնա Կապան

Մարզեր
սիսիան1

2010թ.-ին Գորիսի բնակիչ Կառլեն Աթանեսյանը անսպասելի վատացավ ու Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվեց: Հետազոտվելուց հետո նրա մոտ խրոնիկ երիկամային անբավարարություն ախտորոշվեց։ «Արդեն 5-րդ տարին է՝ Ղափանի ճանապարհներին ենք: Գնում ենք, գալիս օրումեջ, մոտ 1300 անգամ ես արդեն գնացել եկել եմ»,-ասում է նա: Կառլենն ու իր բախտակից շատերը այսուհետ հեմոդիալեզ ստանալու նպատակով ստիպված չեն լինի Գորիսից Կապան կամ էլ Երեւան հասնել: Առողջապահության նախարարության առաջարկությամբ Գորիսի բժշկական կենտրոնում բաժանմունք է բացվել: Այստեղ կսպասարկեն  Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների հիվանդներին: «0-ական մակարդակից  ստեղծվել է արդի պայմաններին համապատասխան բաժանմունք: Այս պահին մենք սպասարկում ենք 10 հիվանդի՝ 9 -ը Գորիսից, 1-ը Սիսիանից:  Ունենք 5 մահճակալ եւ 5 սարքավորում: Այս պահին ունենք հիվանդներ, որոնք գտնվում են Երեւան քաղաքում, և պատրաստ ենք աշխատել երեք  հերթով, այսինքն՝ մի 20-30 հոգու կարող ենք սպասարկել»,- նշում է բաժնի վարիչ Տաթեւիկ Շեգունցը: սիսիան Բաժանմունքի վերանորոգման ու վերազինման համար պահանջվել է մոտ 30 մլն եվրո: Սարքավորումները Գերմանական են՝ Բիգ Բրաուն ֆիրմայի: Տեղացի բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստվել են Երեւանում: Առաջիկա օրերին էլ նրանց հետ կաշխատեն Մալաթիա բժշկական կենտրոնի բժիշկները: «Ծախսատար աշխատանք է. յուրաքանչյուր պրոցեդուրան իր հերթին ծախսեր է պահանջում, բայց այդ ծախսերը պետության կողմից փոխհատուցվում են: Յուրաքանչյուր հիվանդի հաշվով մեկ պրոցեդուրայի համար պետությունը տալիս է 18-ից 19 հազ. դրամ»,- ասում է Գորիսի ԲԿ փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ ներկայում 2010թ.-ին համաշխարհային բանկի կողմից հիմնանորոգված բժշկական կենտրոնը ունի ախտորոշիչ ծառայությունների գծով համապատասխան սարքավորումների պակաս` համակարգչային տոմոգրաֆիա, լապարասկոպիկ ծառայություններ, դուպլեքս եւ այլն: Արմեն Հովակիմյան, Սիսիան