A
A
Լարսի ճանապարհը բաց է 06:00-20:00-ն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և հանրապետության պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները: Ճանապարհն առայժմ բաց է առավոտյան ժամը 06:00-ից մինչև 20:00-ն: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին