A
A
«Հաջորդ պատերազմում կհաղթի նա, ով հոգեբանորեն ավելի կայուն է» (տեսանյութ)
«Ինչպես կյանքի բոլոր ասպարեզներում, այնպես էլ այս հարցում, լավագույն մոտեցումն իրատեսականն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածության թեմային։ «Մենք պիտի գիտակցենք, թե ինչ սպառնալիքներ կան, որոնք են մեր ուժեղ կողմերը, որոնք՝ թույլը: Մենք պատերազմի յուրահատուկ փուլում ենք գտնվում՝ հրադադարի ռեժիմում: Տրամաբանորեն պետք է սպասել զարգացումների: Հարցի մյուս կողմն է՝ որ պահին դրանք կլինեն»,- ասում է հոգեբանը: