Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գարունդ հայերեն է գալու»

Մշակույթ
4d3db1f1c4c57cb4fba5f4e23cf245e3

Նյու-Յորքի Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ` հայ կենտրոնում տեղի ունեցավ ասմունքի երեկո:
Ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը: Սիրելի արտիստուհուն ներկայացրեց ամերիկահայ ճանաչված գրող-դրամատուրգ Հրանտ Մարգարյանը:

Երեկոյին արտիստուհին ներկայացրեց «Գարունդ հայերեն է գալու» բանաստեղծությունների ծաղկեփունջը, որտեղ ընդգրկված էին հայ անվանի բանաստեղծներ Համո Սահյանի և Վահագն Դավթյանի ստեղծագործությունները: Նրա կատարողական բարձր արվեստը հանդիսականների կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց:

Նույն ծրագրով Սիլվա Յուզբաշյանը հանդես կգա նաև Ֆիլադելֆիայում և Բոստոնում:

Ռոբերտ Կարապետյան

Նյու-Յորք

Լուսանկարը` հեղինակի