Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննարկում
A A
Հասարակություն

Քննարկում` չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների շրջանակում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամները քննարկել են չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրով նախատեսված 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

Ոլորտի մասնագետները ներկայացրել են իրականացրած աշխատանքները հետևյալ ուղղություններով.

  • ուռուցքաբանության ոլորտի խնդիրները վերհանելու, արագ արձագանքելու և առկա խնդիրները շտկելու նպատակով ձևավորել աշխատանքային խմբեր` ներգրավելով չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի ներկայացուցիչների և այլ ոլորտային մասնագետների,
  • նախապատրաստել աշխատանքների քարտեզագրում,
  • կազմել աշխատանքների ժամանակացույց,
  • ստեղծված քաղցկեղի ռեգիստրի գործարկման հիման վրա ստեղծել որակի բաղադրիչների չափորոշիչներ,
  • պարբերաբար տեղի ունեցող հանրագումարների ժամանակ ներկայացնել առաջարկներ ուռուցքաբանության ծառայություններ իրականացնող բժշկական կենտրոնների մասնագետների գործունեության որակի բաղադրիչների գնահատման վերաբերյալ,
  • հաստատել կապ և համագործակցել ՌԴ «Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն»-ի մասնագետների հետ,
  • ուռուցքաբանության ծառայություններ իրականացնող բժշկական կենտրոնների գործունեության սկզբունքների գնահատում, որակական բաղադրիչի գնահատում,
  • խնդիրների վերհանում` օգտագործելով լիցենզավորման պահանջները, ֆինանսական բաղադրիչը, գործիքակազմը: