Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվագախբում երեք թափուր տեղ կա

Մշակույթ
8ebe88c8fdc41423d376278d9acff31c

Առաջին անգամ մարտի 28-ին դիրիժոր Վահան Մարտիրոսյանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը կղեկավարի որպես նույն նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Համերգի ընթացքում կհնչի հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի լարայինների և թիմփանիի համար սիմֆոնիան`նվիրված նրա 90-ամյակին:

«Արդեն ապագայի համար կազմած ծրագրեր ունենք` ապրիլին, մայիսին, հունիսին և այլն: Նվագախումբը կաշխատի ոչ միայն գլխավոր ղեկավարի ու դիրիժորի հետ, այլ նաև տարբեր ճանաչված դիրիժորների հետ` թե հայ, թե այլազգի: Դա կնպաստի նվագախմբի զարգացմանը տարբեր ճյուղերով: Կլինեն դիրիժորներ, ովքեր նվագախմբին ուրիշ ասելու բան կունենան: Այսպիսով այն ավելի կհարստանա»,-ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը:

Վահան Մարտիրոսյանը բարձր գնահատեց նվագախմբի երաժիշտներրին: Ըստ նորանշանակ դիրիժորի, նրանք ոչնչով չեն զիջում իրենց վարպետությամբ համաշխարհային բազմաթիվ երաժիշտների: Բայց ի տարբերություն նրանց` ստանում են միջինը 75.000 դրամ աշխատավարձ:

Նոր ղեկավարի խոսքերով` նվագախմբի հետ աշխատելու հնարավորություն են ստանալու նաև սկսնակ դիրիժորները, քանի որ ըստ նրա նվագախումբը դիրիժորի համար կարծես գործիք լինի, առանց որի նա չի կարող վարպետանալ:

Կամերային նվագախումբը կազմված է լինելու 24 երաժիշտներից:Թափուր երեք տեղերի համար առաջիկայում կանցկացվի բաց մրցույթ: