A
A
«Մագդալենենտրիոն» ելույթ ունեցավ Երեւանում (տեսանյութ)
Երևանյան համերգից առաջ գերմանական «Մագդալենենտրիոն» իր վերջին փորձն է կատարում: Այսօր Արամ Խաչատրյանի թանգարանում խումբը հայ հանդիսատեսին ներկայացրեց գերմանացի կոնպոզիտորներ Շուբերտի, Բեթհովենի և Բախի ստեղծագործությունները։
Խմբի թավջութակահարուհի Կարոլին Շոլցը, ով արմատներով հայ է եւ Թուրքիայից, սակայն հայրենիքում առաջին անգամ է. «Միշտ շատ էի ցանկանում տեսնել իմ հայրենիքը և հիմա եղավ նման առիթ ու կարողացա գալ: Եղել ենք նաև Գյումրիում և տպավորություններս շատ լավն են: Իսկ Երևանը որպես քաղաք շատ գեղեցիկ է»:
Մանրամասները` տեսանյութում