Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանում գրոհում են կոյուղաջրերը. Սոսի ՀԸ

Մարզեր
կապան2

Գարշահոտությունը իր բռի մեջ է առել Կապանի Շինարարների թաղամասի կենտրոնական հատվածը։ Շաբաթվա 4 օրը խցանվող կոյուղու ջրերը անարգել հոսում են  թաղամասով` ամռան տապին մարդկանց վատ դրության մեջ դնելով։ Թաղամասի բնակիչները, հատկապես 14 –րդ շենքում ապրողները, լուսամուտները չեն կարողանում բացել։ Չակերտավոր անհաջողակ դիտահորը, որը անընդհատ ուշադրության կենտրոնում է բանուկ հատվածում է գտնվում ։ Նրանք ովքեր կեղտաջրերի միջով չեն ցանկանում անցուդարձ անել օգտվում են այս ճանապարհից .ընդամենը երեք քայլ քարերի վրայով ։ Բնակիչների ձեռքի գործն է։ կապան1 Աշխատանքային շաբաթվա առաջին օրը Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի  շահագործման ծառայության աշխատակիցների համար աշխատանքը կրկին սկսվեց Շինարարների թաղամասից։ Բացված դիտահորից , ինչպես ասում են ամենասկզբից հեռացվեցին ճարպային մասերը։ Ստեղծված հակասանիտարական վիճակը և պատուհաս դարձած կոյուղին ջրմուղի աշխատակիցների սրտով էլ չի ։ Բաբկեն Ստեփանյանը տարիների հեռվից է ներկայացնում խնդիրը և մատնացույց անելով ճանապարհի մյուս կողմում գտնվող դիտահորը, բացատում է, թե որտեղ է թաքնված շան գլուխը։ կապան Մանրամասներն՝ այստեղ