Բացել լրահոսը Փակել լրահոսը
1586594514_unnamed
A A
Մարզեր

Քացախաթթու խմած գյումրեցի տղամարդը կորոնավիրուսով վարակված չէ

Գյումրիում քացախաթթու խմած 66-ամյա տղամարդը կորոնավիրուսով վարակված չէ, թեստի պատասխանը բացասական է եղել: Ինչպես հայտնել են «Արմենիա» ԲԿ-ի թունաբանական բաժանմունքից, տղամարդը կորոնավիրուսով վարակված չէ, վիճակը միջին ծանրության է և այրվածքներ ունի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 1954 թ․-ին ծնված Կ․ Լ․-ին: 66-ամյա տղամարդը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր մարտի 28-ին, մոտ երկու շաբաթ է, ինչ գտնվել է ինքնամեկուսացման մեջ իր տանը:Նշենք որ տղամարդը Գյումրի էր վերադարձել կնոջ մահվան 1 տարին նշելու:Ինքնամեկուսացման 13-րդ օրը նա իրեն վատ է զգացել, այդ թվում քրտնել է, տղամարդը մտածելով, որ ինքը վարակված է կորոնավիրուսով, քացախաթթվի էսենցիա է խմել ու փորձել ինքնասպան լինել։

Ցայգ ՀԸ