Բացել լրահոսը Փակել լրահոսը
4
A A
Մարզեր

Կարկուտը սպասելիք չի թողել

Նախօրեին Հրազդանի տարածաշրջանում տեղացած հորդառատ անձրևը մեծ վնաս է հասցրել կարտոֆիլի, լոբու, ցորենի և գարու ցանքատարածություններին: 
Գյուղատնտես Արման Միքայելյանը նշում է, որ 6 հեկտար կարտոֆիլի եւ լոբու ցանքերից այլևս ոչ մի սպասելիք չունի, իսկ վերցրած գյուղվարկը պետք է փակել:
 Գարու մշակմամբ զբաղվողները պնդում են՝ ամենաշատը 150 կիլոգրամ գարի կհավաքեն:
Վնաս է հասցվել ոչ միայն բերքին. քամին պոկել է տների և խանութների տանիքները,
շրջել՝ ծառեր:
 Հրազդանի քաղաքապետը համաձայնել է հանձնաժողով կազմել և գնահատել վնասի չափն ու հասանելիք փոխհատուցումները: