Նոր աղմուկ Վանաձորում. բնակիչները թույլ չեն տալիս գործարարին՝ ընդարձակել սուպերմարկետը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորի Գր. Լուսավորչի 49 հասցեում շուրջ 2 ժամ էր բնակիչները մեծ աղմուկ էին բարձրացրել՝ պահանջելով Արթուր Խաչատրյանից դադարեցնել սեփական սուպերմարկետն ընդարձակելու շինաշխատանքները: Նրանք մատնացույց են անում փոսային աշխատանքները, որից անզեն աչքով երևում է, որ տարածքը կրկնակի է ընդարձակվել, քան սեփականության իրավունքով Արթուր Խաչատրյանին պատկանող 60 քմ-ն է:
Դեռ մայիսի 31-ին այս թեմայի շուրջ ֆեյսբուքյան իր էջում կից լուսանկարով գրառում էր հրապարակել Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը. «Խնդրում եմ ներկայացրեք Գր. Լուսավորիչ 49 հասցեում ընթացող աշխատանքների նպատակը, թույլտվության հիմքերը և թե ո՞ւմ կողմից ու ե՞րբ է այդ թույլտվությունը տրվել։ Հակառակ պարագայում Խնդրում եմ անհապաղ ձեռնարկել աշխատանքները դադարեցնելու և նախկին տեսքին բերելու միջոցառումներ»։
Տեղում ավագանու «ԼուսավորՀայաստան» խմբակցության անդամներից Կարինե Ղուկասյանին հաջողվեց կազմակերպել եռակողմ հանդիպում: Արթուր Խաչատրյանի՝ բարեգործության հիմունքներով տարածքը բարեկարգելու և մոլոկանների համար տաղավարներ կառուցելու բացատրությունները չգոհացրեցին ներկաներին:
Մանրամասները՝ «Լոռի» ՀԸ տեսանյութում