Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանից տեղեկացնում են, որ 2006 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ավելացել է աղքատության ընտանեկան նպաստ ստացողների թիվը:

ՋՐԱԳԻԾՆ ԷԼ ՊԵՏՔ ՉԻ՞

Ապամոնտաժվում է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի չշահագործվող ջրագիծը: Աշխատանքները սկսվել էին դեռեւս 2006 թվականի հունվարին եւ դադարեցվել Մարմաշենի համայնքապետի եւ իրավապահների միջամտությամբ:

ՏՈՒԳԱՆՎՈՒՄ ԵՆ ԱՆԱՍՆԱՏԵՐԵՐԸ

Արգելված վայրերում անասուններ պահելու համար տուգանվել են Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի 10 բնակիչ։Նրանցից Խաչիկ Հակոբյանը տուգանվել է 20.000 դրամով, քանի որ վերջինս արգելված վայրերում անասուններ պահելու համար տուգանվում է երկրորդ անգամ։

ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնից տեղեկացնում են, որ 2006 թ. մարզի ճանապարհաշինությանը հատկացվելու է 3 մլրդ 250 մլն դրամ: Դա 3 անգամ ավել է նախորդ տարում մարզին հատկացված ճանապարհաշինական գումարներից:

ԵՂԲԱՅՐԸ ԵՂԲՈՐ ՓՈԽԱՐԵՆ

ԵԿՄ Մարտունու տարածքային բաժանմունքի հիմնադիր եւ անփոփոխ նախագահ Հարություն Հարությունյանի վաղաժամ մահվամբ պայմանավորված` ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով բաժանմունքի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել...

ԱՎԵԼԱՑԵԼ Է ԿԱՆՉԵՐԻ ԹԻՎԸ

Գորիսի շտապ օգնության կայանը այս օրերին գործում է ծանրաբեռնված գրաֆիկով: Գարնան գալուստի հետ ավելացել է հիպերտոնիայի, սիրտ-անոթային, խոցային, բրոնխիալ հիվանդությունների թիվը:

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ՓՈՂՈՑ

Մարզային եւ քաղաքային կառույցների ուշադրությունից դուրս է մնացել մարտի 19-ին Գյումրիի ավտոկայանի տնակային թաղամասում բռնկված հրդեհի հետեւանքով անօթեւան մնացած Համբարյանների ընտանիքը: Վերջիններս առայժմ բուժման կուրս են անցնում Գյումրիի Սամարիթեր...

ՆՈՐԱԾՆԻ ԴԻԱԿ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ

Այսօր Գյումրիի Անի թաղամասի /58 թաղամաս/ աղբանոցում բնակիչներն ու դպրոցահասակ երեխաները հայտնաբերել են նորածին երեխայի դիակ: Ըստ ականատեսների` երեխան եղել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված:

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՕԴԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է

Յուրաքանչյուր ամիս 3 անգամ մասնագետները ուսումնասիրում են օդի աղտոտվածության աստիճանը եւ հուսադրող փաստեր չեն արձանագրում: Օդի աղտոտվածության մակարդակը Գյումրիում մի քանի անգամ գերազանցում է թույլատրելիության սահմանը:

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

2006 թվականին հրդեհների թիվը Գյումրիում հասել է 28-ի, ինչը Շիրակի մարզային հրդեհային տեսչության պետ, ավագ տեսուչ Սամվել Խաչատրյանի հավաստմամբ, 7-ով պակաս է 2005 թվականի մարտին գրանցված հրդեհների թվից:

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան N1 միջնակարգ դպրոցը դարձել է հենակետային դպրոց, որտեղ այս տարվա սեպտեմբերից՝ երեք տարվա ընթացքում, ուսման նոր մեթոդներին տիրապետելու համար վերապատրաստման դասընթացների կմասնակցեն տարածաշրջանի 38 դպրոցների բոլոր ուսուցիչները։

ԳԱՎԱՌԻ ԹԱՏՐՈՆԻՆ ՀԻՇԵՑԻՆ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ

Թատրոնի միջազգային օրվա առթիվ Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին երկու օր ուշացումով շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ

Սարերում եւ դաշտերում կուտակված ձյան հալոցքի հետեւանքով եւ կանխատեսվող հեղեղումների վտագի մոտեցմանը զուգահեռ Գավառագետի ափամերձ տարածքի բնակչության տագնապը սկսում է մեծանալ:

ԱՌԱՅԺՄ ԿՕՊՏԻՄԱԼԱՑՎԻ ՄԻԱՅՆ ԳՈՒՅՔԸ

Տնակային պայմաններում գործող Գյումրիի առաջին եւ երկրորդ երաժշտական դպրոցները միավորվելու են, եւ գործելու են երկրորդ երաժշտական դպրոցի նորակառույց շենքում: Օպտիմալացման գործընթացն առաջիկա ամիսներին կընթանա միայն գույքային մասով:

5 ՆՈՐ ՏՐԱԿՏՈՐ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ 2006 թ. մարզի գյուղատնտեսությունը կհամալրվի հինգ նորագույն տրակտորներով:

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

Ղորղոբա գետակը վարարել է: Յուրաքանչյուր տարի, օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ձնհալքի եւ անձրեւաջրերի հետ միախառնվում է գետակի աղբն ու լցվում հարակից տներն ու բակերը:

ԳԱՎԱՌԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՏՈՒՆ

«Հայկական հաբիթաթ»-Գավառի քաղաքապետարան համագործակցության շնորհիվ այս տարի Գավառ քաղաքում բնակարանամուտ կնշեն 24 ընտանիք: Ինչպես նշեց Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարինե Մանուկյանը, «Հայկական հաբիթաթ»-ը բնակարանազուրկ ընտանիքներին...

ՓԼՈՒԶՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հերթական անգամ փլուզում է գրանցվել Գյումրու Գորկի 30 շենքում: Մասնակի փլուզվել է շենքի արտաքին պատի մի հատվածը:

ՍԵՎԱՆԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է

«Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից տեղեկացնում են, որ 2006 թ. մարտի 23-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1898, 15 մ բարձրության վրա, ինչը 39 սմ-ով ավել է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՍՊՈՐՏԴՊՐՈՑԸ

Այս տարվա մարտի սկզբից վերանորոգվում է Ալավերդու Սարահարթ թաղամասի սպորտդպրոցը, որի համար պետբյուջեից 42 մլն դրամ է հատկացվել։

ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Ի «ուրախություն» անապահով ընտանիքների այս տարի ընդլայնվել է սոցիալական ծառայության գործառույթները:Նախորդ տարիներին անապահով ընտանիք կարող էին համարվել եւ անապահովության նպաստից օգտվել 34.00 սահմանական միավոր ունեցող ընտանիքները:

ԹՌՉՆԱԳՐԻՊ ՉԷՐ

Քիչ առաջ Մարտունու պետական անասնաբուժական տեսուչ Կորյուն Բարսեղյանից տեղեկացանք,որ հանրապետական ախտորոշիչ կենտրոնից ստացվել է երեկ`մարտի 22-ին Սեւանի ափին հայտնաբերված հիվանդ թռչնի ախտորոշման արդյունքները.

ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ

Գյումրիի Ղանդիլյան 3 շենքի 15 բնակարանում ապրող Հասմիկ Ամիրխանյանի ընտանիքի նկատմամբ վտարման որոշում է կայացվել: 1988-ի երկրաշարժին չորս սենյակ կորցրած Ամիրխանյանները բնակարանատեր էին դարձել երեք տարի առաջ, եւ բնակարանների ստացման հերթացուցակի յոթերորդ...

ԳԱՎԱՌՑԻՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Գեղարքունիքի մարզի առողջապահական բնագավառում հայ-ճապոնական համագործակցության շրջանակներում շարունակվում է առողջապահական ծրագրերի իրականացումը:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար