Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՄԻ ԳՐԱԴԱՐԱՆ ԷԼ ՓԱԿՎԵՑ

Ալավերդու Ջրավազան թաղամասի գրադարանը լուծարվել է, գրադարանավարի երկու հաստիքը՝ կրճատվել։ Գրադարանի 30 հազար գրքերը համալրել են քաղաքում գործող երկու գրադարանների գրաֆոնդը։ Քաղաքապետը նշում է, որ գրադարանի լուծարման հիմնական պատճառը տեղական բյուջեի...

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՎԱՐԿ Է ՎԵՐՑՆՈՒՄ

2005 թ. ընթացքում Գեղարքունիքի մարզում կրկնապատկվել է գյուղատնտեսական վարկերի ծավալը: Ինչպես նշեց «Գյուղփոխօգնության» բանկի Գեղարքունիքի մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Հակոբյանը, եթե 2004 թ. ընթացքում գյուղատնտեսական վարկերից մարզում օգտվել են 1400 հոգի`...

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ՀԵՐԹ Է

ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ այս տարվա հունվարի 1-ից ազգաբնակչության բոլոր խմբերի համար պոլիկլինիկաներում բուժօգնությունն անվճար է: «Աբովյանի պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Ռ. Հարությունյանի հավաստմամբ` հաճախումները փաստում են, որ բնակչությունն...

ԱՐԱԳԻԼՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ

Արարատյան դաշտավայրում արագիլների «բնակարաններն» արդեն «վերաբնակեցվում» են: Եթե նախկինում տարբեր բնակավայրերի բնակիչներն ուրախությամբ էին դիմավորում գարնանամուտն ազդարարող այդ թռչուններին, ապա այս տարի մարդիկ զգուշությամբ են վերաբերվում թռչունների...

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴԵՌ ԼՈՒԾՎԱԾ ՉԵՆ

Գեղարքունիքի մարզում այսօր բնակվում է 10 400 փախստական, որոնց մեծ մասը բնակարանների ապահովության խնդիր ունի: Դա կարգավորելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացնել 1988-1992թթ ադրբեջանից բռնագաղթած եւ բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող...

ՍԱՏԿԱԾ ՍԱՐՅԱԿ` ԿԱՊԱՆՈՒՄ

Երեկ Կապանի «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ընկերության պոչամբարի հատվածում հայտնաբերվել է սատկած սարյակ։ Սակայն ինչպես ցույց տվեց անասնաբույժների հետազոտությունը թռչունը թռչնագրիպով վարակված չէր։

ԱՊՕՐԻՆԻ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գեղարքունիքի մարզ ներխուժած օդային տաք զանգվածների հետեւանքով վերջին օրերին Սեւանա լիճն ամբողջությամբ ազատվեց սառցե կապանքներից: Սեւանա լճի ձկնատեսակներին, մասնավորապես ոչնչացման եզրին կանգնած սիգին հաջողվեց «հանգստանալ» ընդամենը 3-4 օր, քանի...

ՊԱՏՃԱՌԸ H5N1 ՎԻՐՈՒՍԸ ՉԷՐ

Սյունիքի Ույծ գյուղի բնակիչները, համայնքի մոտով հոսող գետի ափին նկատելով սատկած ագռավների, անմիջապես զանգահարել են անասնաբուժարան: Համապատասխան մասնագետների դեպքի վայր ժամանումից հետո գտել են միայն մեկ սատկած թռչուն. ըստ նրանց` մյուսների դիակները...

ՁՅՈՒՆԸ 2 ՄԻԼԻՈՆԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ

Տոլորսի գյուղապետ Մարատ Առաքելայնը չի հիշում, թե երբ է վերջին անգամ գյուղում ձմեռն այնքան ձնառատ եղել, ինչպիսին այս տարին էր: Իսկ առատ ձյունն իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերել գյուղացիների համար: Քանդվել են մի շարք գոմերի եւ հացատների տանիքներ:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Սյունիքի մարզային վիճակագրության գործակալության Սիսիանի բաժանմունքի տվյալներով, ըստ 30 արդյունաբերական ձեռնարկություններից ստացված հաշվետվությունների, 2005թ. Սիսիանի տարածաշրջանում ընթացիկ գներով թողարկվել է 206 մլն 800 հազար դրամի արդյունաբերական...

ՀԱՄԱՐՅԱ ՓՈԹՈՐԻԿ

Վերջին երկու օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է ուժեղ քամիներ՝ 25 մ/վ արագությամբ, որի հետեւանքով զգալի վնաս է պատճառել Երանոս գյուղին: Ըստ համայնքի ղեկավար Գագիկ Խանսանամյանի, նախնական տվյալներով վնասի չափը կազմում է շուրջ 19 մլն դրամ:

ԱԼԱՎԵՐԴԻԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

2005 թվականի օգոստոսից Ալավերդում գործում է երեխաների աջակցության կենտրոն, որի նպատակն է դաստիարակել առանց բարդույթների եւ իրենց իրավունքներն իմացող երեխաներ։ 18 ամիս տեւողության ծրագրի շրջանակներում կենտրոն կհաճախի 100 երեխա. 50-ը՝ առաջին ինը, 50-ը՝...

ՀՐԴԵՀ ԱՆԱՍՆԱԳՈՄՈՒՄ

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Վաղատին գյուղում: Այրվել է Սեդա Վարդազարյանին պատկանող մոտ 40 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ անասնագոմը: Ըստ նախնական տվյալների` կրակը ոչնչացրել է 250 խուրձ անասնակեր, ծխից խեղդվել են 3 հորթը, 10 գառն ու հավերը,...

ՍԵՎԱՆԸ ՍԱՌԵԼ Է

Ամբողջությամբ սառցակալել է Սեւանա լիճը, տեղեկացնում են «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից: Սառույցի շերտը արդեն կազմում է ավելի քան 3 սմ: Այս պահի դրությամբ արդեն Սեւանա լճում լիովին դադարեցված է արդյունագործական ձկնորսությունը:

ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Այս ամիսներին Կապանում մարզական կյանքը դոփում է տեղում։ Կապանի մարզադպրոցում այս ցուրտ եղանակին մազվել հնարավոր չէ, նշում են մարզիկնրը։ Մարզադպրոցը շենքում գործում է 1970թ.- ից ։ Թեթեւակի նորոգվել է 80-ականներին։ Այսօր եւ շենքի պատերը, եւ պատուհանները...

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ ՆՎԱԶՈՒՄ Է ԾՆՆԴԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ

2004-2005 թվականին Գյումրիի ծննդատանը գրանցված մանկան եւ մայրերի մի քանի մահացությունների հետեւանքով այսօր կտրուկ նվազել է այս ծառայությունից օգտվողների թիվը: Գյումրեցիներն հիմնականում նախընտրում են օգտվել Ութերորդ զինվորական թաղամասի եւ Ախուրյանի...

ԴՊՐՈՑԸ ՏԱՔԱՑՎՈՒՄ Է ՓԱՅՏՈՎ

Ձմեռային մեկուկես ամսյա արձակուրդից հետո դպրոցներում փետրվարի 13-ից սկսվել են դասերը: Սիսիանի թիվ 3 միջն. դպրոցը ձմռան ցուրտ ամիսներին ջեռուցվում է վառելափայտի միջոցով:

ՋՈՒՐ ՉԵՆ ԳՆՈՒՄ

Ոռոգման ջրի գնի բարձրացման պատճառով Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչներն հրաժարվում են մեծ քանակությամբ ոռոգման ջուր գնել:

«ԳՐԻՊԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԹՌՉՆԱԳՐԻՊԻՑ»

Թռչնագրիպի դեմ պայքարի կանխարգելման միջոցառումները Շիրակի մարզում շարունակվում են: Ծրագրի շրջանակներում թռչնագրիպի միջգերատեսչական շտաբի ներկայացուցիչներն այսօր Գյումրիում հանդիպել են տեղի պատասխանատուների եւ սահմանային գյուղերի ղեկավարների...

ՇՇԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵՑ ՄԻ ԶՐՈՅՈՎ

Գավառ քաղաքում վերջապես վերջ դրվեց հուղարկավորությունից հետո գերեզմանատանը բացվող ճոխ եւ առատ հոգեհացի սեղանների ավանդույթին:

ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՊԱՆՈՒՄ

Վերջին շրջանում գրեթե ամեն օր Կապանը մի քանի ժամով հոսանքազրկվում է։ Պատճառը մալուխային գծերի անմխիթար վիճակն է։ «Հայաստանի էլցանցեր» ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի մալուխային գծերի եւ սարքավորումների օգտագործման ժամկերը 25 տարի է, սակայն վերջին...

ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՇԻՐԱԿՈՒՄ

Շիրակի մարզում տուրիզմի զարգացման համար նոր ծրագիր է մշակվել,որը առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը:Ծրագրում ներառված է տուրիզմի 3 ճյուղ՝ էկոտուրիզմը, ագրոտուրիզմը եվ պատմամշակութային տուրիզմը:

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ Է ՀԱՍՆՈՒՄ ՈՒՇԱՑԱԾ

Շիրակի մարզի շտապ բուժօգնության կայաններում այս տարվա հունվարին արձանագրվել է 2908 կանչ, որից 2286-ը Գյումրիում: Կանչերի հիմնական պատճառ են հանդիսացել հիպերտոնիկ հիվանդությունների սրացումներն ու ինսուլտները:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐ

Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում կան շատ խնդիրներ՝ սկսած տանիքի վերանորոգումից մինչեւ շենքային պայմանների բարելավումը: 1953 թվականին հիմնադրված թանգարանում երբեւէ նորոգում չի իրականացվել: 1993 թվականին միայն «կարկատվել է» տանիքը, իսկ...

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար