Բացել լրահոսը Փակել լրահոսը

«ԿԵՑՑԵ ԹԱՏՐՈՆԸ, ԿԵՑՑԵ ՇԵՔՍՊԻՐԸ, ԿԵՑՑԵ ԵՐԵՎԱՆԸ»

Այս տարի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը վերանավանվել է` կոչվելով շեքսպիրյան: Փառատոնի ձեւաչափը նույնպես փոխվել է, կազմակերպիչներն այլեւս չեն սահմանափակվելու մոնոներկայացումներով:

ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ

Գերմանաբնակ ջութակահար 23-ամյա Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերին պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 15-ին Երեւանում կայանալիք Վերադարձի Դասական Երաժշտության Երկրորդ Փառատոնին:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՎԱԶԴԻ ԿԱՐԻ՞Ք է ԶԳՈՒՄ

«Գրքերի աշխարհ» խանութի հայկական բաժնի ղեկավար, բանասեր Ազատուհի Առաքելյանը նկատում է, որ խանութի ռուսական բաժնում այցելուների թիվը շատ ավելի մեծ է. ռուսական գրականությունը այսօր ավելի լավ է վաճառվում քան հայկականը: «Իմ կարծիքով` պատճառը որակի մեջ...

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՔՈՐԸ

Ոչ թե միամիտ ու անկեղծ, այլ` խաբեբա եւ սրտակեր: Ըստ գրող-դրամատուրգ, իր իսկ բնորոշմամբ` միամիտ լոռեցի Հովհաննես Հովհաննիսյանի` հենց այսպիսին է ժամանակակից Գիքորը, որը գրեթե ոչնչով նման չէ թումանյանական Գիքորին:

ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԴՈՒԴՈՒԿ ՆՎԱԳԵԼ է ՍՈՎՈՐՈՒՄ

37-ամյա երաժիշտ Ջոնը, ով միջազգային հանրությանը հայտնի է որպես էլեկտրոնային երաժշտություն ստեղծող Ջնո(JHNO), մարտ ամսից Հայաստանում է: «Ա1+»-ին տված հարցազրույցում Ջնոն ասաց, որ եկել է մեր երկիր` դուդուկ նվագել սովորելու:

ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ ԿՈՒՅՐ ՀՈՎԻՎԻ ՄԱՍԻՆ

Այսօր Վահրամ Մխիթարյանի «Հովիվի երգը» ֆիլմի նախագիծը արժանացավ հանդուրժողականության թեմայով ֆիլմի մրցանակի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ այլ գործընկեր կազմակերպությունների կողմից` ՀՀ արտգործնախարարությունում մրցանակաբաշխության ժամանակ

ՄԻ ՔՍԱԿ ՈՍԿԻ` ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆՈՂԻՆ

Այս տարի Հովհաննես Թումանյանի թանգարանը ծրագրում է կազմակերպել «Երկնիքից երեք խնձոր ընկավ» խորագրով հեքիաթասության փառատոն: «Նպատակն է վերակենդանացնել բանահյուսության բանավոր պատումի այս կարեւորագույն շերտը, որը մեր դարաշրջանում արագընթաց...

«ՄԻԱԿ ԴԻՊԼՈՄԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄՆ Է»

Թալինի Իրինդ գյուղի բնակիչները սարի գլխին ամեն տարի ապրիլի 24-ին կրակներ են վառում 1915թ. անմեղ զոհերի հիշատակին: Քանի որ գյուղը գտնվում է բարձրադիր գոտում, գյուղացիների վստահեցմամբ՝ իրենց կրակների լույսը Թուրքիայում պարզ երեւում է:

ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ԶՈՀՎԵԼ ԵՆ ԻՄ ՀԱՅԵՐԸ»

Կինեմատոգրաֆի հանրահայտ ներկայացուցիչները, որոնք Հայաստանում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այսօր հավաքվել էին «Երեւան» հյուրանոցի հարկի տակ՝ միմյանց եւ լրագրողների հետ շփվելու: Հյուրանոցի ճեմասրահում ասես միջազգային կինոյի եւ հայկական...

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ» ֆիլմով Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային փառատոնը: Ռուստամ Իբրահիմբեկովի սցենարի հիման վրա նկարահանված ‎ֆիլմը արժանացել էր փառատոնի բացման ‎‎ֆիլմ լինելու պատվին:

«‎ՖԻԼՄ ՆԿԱՐԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ»

«Ոսկե ծիրան» երեւանյան 5-րդ միջազգային կինոփառատոնը հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիին: Փառատոնի բացման արարողությանը Եվրոպական կինոկադեմիայի նախագահ, փառատոնի պատվավոր հյուր Վիմ Վենդերսը հետմահու...

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

«Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնը համագործակցություն է սկսում ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ նահանգների, Չինաստանի ժողովրդական հանրապետության, Ռումինիայի, Եգիպտոսի եւ Լիբանանի դեսպանատների հետ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց «Ոսկե ծիրան»...

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԻԵՎՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ՔԱՂԱԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Հուլիսի 3-17-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում` «Արտ-Ֆոկստրոտ» պատկերասրահում գործելու է հայազգի նկարիչ Բորիս Եղիազարյանի անհատական ցուցահանդեսը` «Ձոն ուրախության» խորագրով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 40-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

40 տարի առաջ, 1968 թ. Նյու-Յորքի կենտրոնական փողոցներից մեկի վրա կառուցվեց Սբ. Վարդան մայր տաճարը, որի հողը օրհնել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:

ՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ԷՐ

Երբ 1991 թ. Վաշինգթոնում հիմնադրվեց ռուսական բալետի դպրոց, ռուս ճանաչված բալեռոների հետ` Հայաստանից հրավիրվեց նաեւ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Ակժմ Վաշինգտոնում նա ղեկավարում է իր հիմնադրած «Արքա» բալետը, որը մեծ համբավ է վայելում ԱՄՆ-ում եւ նրա...

ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՕՐԸ

Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունը եւ ՀՀ Մշակույթի նախարարությունը երկրորդ անգամ Հայաստանում, 2008թ.-ի հունիսի 21-ին, կազմակերպում են Երաժշտության տոն։ 14 խումբ եւ 2 երգչախումբ ելույթ կունենան Հանրապետության հրապարակի, Աբովյան փողոցի եւ Հյուսիսային...

ԵԹԵ ՁԱՆՁՐԱՑՆՈՒՄ Է, ԱՐՎԵՍՏ ՉԷ

«Բալետում շրթունքների փոխարեն մենք խոսում ենք մարմի լեզվով: Այստեղ առաջին հերթին կարեւորվում է ինքը՝ թատրոնը, այլ ոչ թե բարդ տեխնիկական հնարքները: Այդ դեպքում կարող են ուղղակի կրկես գնալ: Եթե հանդիսատեսը տուն է գնում ու ոչինչ չի հիշում այդ օրվա ներկայացումից,...

ԺՊԻՏԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԷՐ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀՈՒԶՄՈՒՆՔԸ

Գոհար Ներսիսյանն այն բացառիկ երգչուհիներից է, ով ոչ միայն հրաշալի ձայն ունի/սոպրանո/, այլեւ տիրապետում է 7 լեզուների` անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն եւ հայերեն: Հենց այդ լեզուներով էլ նա մի շարք դասական երգեր կատարեց...

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԿԱՊԵՐԸ» ՌՈՒՍԵՐԵՆՈՎ

Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունները 1918-1920թթ.» գիրքը թարգմանվել է ռուսերեն: ԳԱԱ-ում այսօր ներկայացվեց գիրքը: Շնորհանդեսին մասնակցում էր նաեւ Ռիչարդ Հովհաննիսյանը:

ԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ

Մայիսի վերջին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կսկսվեն նորոգման աշխատանքներ: Պետական բյուջեից 50 միլիոն դրամ է հատկացվել, որով պետք է կարգավորվեն թատրոնի գազաֆիկացման, ջեռուցման հարցերը, կնորոգովեն ջրագծերն ու կոյուղագծերը:...

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»

Այսօր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում երեխաների համար իսկական տոն էր: Տեղի ունեցավ «Հայկական հեքիաթները երեխաների աչքերով» նկարների ցուցահանդեսի բացումը: Նկարների հեղինակաները տարբեր դպրոցների աշակերտներ են, այդ թվում` N 14 խախտված տեսողությամբ...

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է

Հայաստանի բնության ու կենդանիների ձայնը «կլսվի» մինեչեւ ապրիլի 20-ը եւ Հայաստանում էկոլոգիական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շարունակական ակցիաներ են նախաձեռնել` բարձրաձայնելու առկա էկոլոգիական խնդիրները:

ՍԻՐՈՒՇՈՆ ՈՒ ԱՐԱՄԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ

Երեկ երեկոյան Հանրային Հեռուստատեսությունը «Արամ Խաչատրյան» Մեծ համերգասրահից ուղիղ եթերով հեռարձակեց 2007 թվականի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սիրուշոն, իսկ «Տարվա լավագույն...

ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ԵՐԳԸ ԿԸՆՏՐՎԻ ՄԱՐՏԻ 8-ԻՆ

«Եվրատեսլիլ-2008» երգի մրցույթի համար արդեն գրվել են 5 երգեր, որոնք հանրության դատին կներկայացվեն մարտին: «Երգերն արդեն գրված են, դրանք գործիքավորվում, ձայնագրվում են:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար