ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ԿԳՆ-Ի ՓՈԽԱՐԵ՞Ն
Ստուգումներ կատարելով մարզի դպրոցներում` Աշխատանքի պետական տեսչության Տավուշի տարածքային կենտրոնը Նոյեմբերյան քաղաքի միջնակարգ 2 դպրոցներում, Բագրատաշենի միջնակարգ եւ ութամյա դպրոցներում եւ այլ հանրակրթական կրթօջախներում հայտնաբերել է թերություններ...
ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՆ
Խոտի կուտակման աշխատանքների ժամանակ սահմանամերձ Բաղանիս գյուղում «Գազ» մակնիշի ավտոմեքենան թեքության վրա մի քանի տասնյակ մետր սահելով` ընկել է ձորը: Պատահարի հետեւանքով բեռնատարում գտնվող երեք հոգին, որից երկուսն անչափահաս, վնասվածքներ են ստացել:
ՀԵՆԱՍՅՈՒՆԸ ԸՆԿԵԼ Է ԳԼԽԻՆ
Հուլիսի 1-ին սահմանամերձ Դովեղ գյուղում աշխատանքներ իրականացնելիս «Արմենտելի»(այժմ` «Բիլայնի») Նոյեմբերյանի հեռախոսային հանգույցի աշխատակից, 49-ամյա Վարդան Գիշյանը մեծ վնասվածքներ է ստացել:
ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՉԳԻՏԻ՞ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՏԵՂԸ
2007թ. սեպտեմբերի 18-ից Տավուշի մարզում պաշտոնապես մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գյուղական զարգացման ծրագիրը: Այս ծրագրով գյուղերում կառուցվում է գազատար, նորոգվում դպրոց եւ այլն:
ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՐՈՂ Է ՓԼՈՒԶՎԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ
Շիրակի մարզի Ողջի գյուղը մարզկենտրոնին կապող կարճ ճանապարհը քայքայման եզրին է: Գյուղացիները մտավախություն ունեն, թե վերջնական փլուզումը կարող է դժբախտ պատահարի հանգեցնել:
ԱԲՈՎՅԱՆՑԻ «ԲԱԶԵՆԵՐ»
Աբովյան քաղաքից 11 երիտասարդներ մեկնեցին մասնակցելու «Բազե» համահայկական հավաքի մարզային ընտրական փուլին:
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ ԸԸՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԵՆ
Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում էր Իջեւան քաղաքի 3 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների դատավարությունը:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՊՐԵՆ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
Աբովյանի քաղաքապետարանի որոշմամբ աբովյանցի մոտ 50 երիտասարդ ընտանիքների աճուրդային կարգով հատկացվեցին հողատարածքներ քաղաքի 8-րդ թաղամասում,ուր նախատեսվում է կառուցել երիտասարդական թաղամաս:
ԹՈՒՆԵԼ` ՍՈՂԱՆՔԻ ԴԵՄ
Դիլիջանը միշտ եղել է սողանքային գոտի: Այս տարի էլ անձրեւաբեր է, սողանքային երեւույթներն ակտիվացել են: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն հայտնեց, որ մի քանի անգամ դիմել են կառավարություն, համապատասխան մասնագետներ են ելել, ուսումնասիրել սողանքային...
ՔՆՈՒՄ ԵՆ ՎԱԽԸ ՍՐՏՈՒՄ
Գյումրիում 88 վթարային շենքեր շարունակում են բնակելի մնալ: Ինչ է լինելու վերջիններիս ճակատագիրը, դեռեւս անորոշ է, սակայն եւ պարզ է, որ մի քանի տարի հետո սրանցից շատերը պարզապես հավասարվելու են հողին:
2 ՀԱՅ` ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ
Արդեն 15 օր է` ինչ Տավուշի մարզի` Վրաստանին սահմանակից Դեղձավանի 2 բնակիչներ` գյուղապետարանի հաշվապահ Յուրա Հովհաննիսյանը եւ Սարիբեկ Բալյանը գտնվում են վրացական մեկուսարանում: Յուրայի հորեղբոր` Դեղձավանի գյուղապետ Ռուբիկ Հովհաննիսյանի վկայությամբ,իր...
ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐՈԳՄԱՆԸ
1997թ. հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի միակ` «Սուրբ Սարգիս» եկեղեցին վթարային դարձավ: Արդեն 10 տարի հոգեւոր արարողությունները տեղի են ունենում եկեղեցուն կից փոքրիկ հովվատանը:
ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿ
Նոյեմբերյան քաղաքի 49-ամյա բնակիչ Յուրիկ Անանյանը ,որպես պայմանագրային զինծառայող, պաշտպանում է Ադրբեջանի հետ սահմանը: Նրա ավագ որդին դեկտեմբերին է ավարտել ժամկետային զինծառայությունը, մյուս երկու որդիները ժամկետային ծառայության մեջ են: Կինն աշխատանք...
ՋՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ 7,5 ԴՐԱՄՈՎ
Վրաստանի հետ սահմանակից, 300 բնակիչ ունեցող Դեղձավան գյուղը արդեն 4 տարի խմելու ջուր է գնում: Գյուղացիները ջրատար մեքենաներով ներկրված խորքային հորերի ջուրը նախկինում գնում էին լիտրը 6 դրամով, այժմ, վառելիքի թանկացումից հետո` 7.5 դրամով: Ջրի խնդիրը գյուղիից...
ԿՈՎԵՐՆ ԻՆՔՆԱԿԱ՞Մ ԵՆ ԱՆՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ, ԹԵ՞...
Հունիսի 13-ին ժամը 17-ի սահմաններում Դովեղի սահմանագոտուց` Ջալաղ հանդամասից Ադրբեջանի տարածք է անցել դովեղցիներին պատկանող 2 նախիր` 27 կով, 5 երինջ եւ 1 ցլիկ:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
ԵԿՄ Կոտայքի տարածքային բաժնի պետ,փոխգնդապետ,«Կոտայք» կամավորական գումարտակի հրամանատար ԿԻմ Գիլոյանը ծննդյան 60-ամյակի առիթով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից պարգեւատրվեց ԵԿՄ բարձրագույն պարգեւով`Վազգեն Սպարապետ շքանշանով:
ԳԵՏԸ ՍՐԲՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ
Մինչ 1990-ական թվականների կեսերը Իջեւան քաղաքի կենտրոնը, Աղստեւ գետի ափերը զարդարված էին հսկա գեղեցիկ ծառերով, որոնք Տավուշի մարզկենտրոնին յուրատեսակ հմայք էին հաղորդում:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՆԱԳՈՒՅՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի տարածքում գյուղացիները պատահաբար հայտնաբերել են հնագույն մի շինություն, հավանական է` հեթանոսական կամ նախաքրիստոնեական աղոթատեղի: Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի վկայությամբ այն մոտ 8 մ երկարություն ունի:
ԿԲԱՐՁՐԱՆԱ ՓՈՍՏԱՏԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
2008թ հուլիսի 1-ից կբարձրանա «Հայփոստի» փոստային բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձերը: Բարեփոխված համակարգով կվարձատրվեն սպասարկող օպերատորները, փոստատարները եւ փոստային բաժանմունքի ղեկավարները:Աշխատակիցների հետ կկնքվեն անժամկետ աաշխատանքային...
ԹԵՐԹ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Վերջերս Աբովյանում սկսեց լույս տեսնել նոր թերթ: «VIP Persona». ահա այս անունով Աբովյանում օրերս լույս է տեսել նոր թերթ: Թերթը ռուսերեն է,հիմնադիրը հայտնի լրագրող Գալինա Հայրապետովան է: Ի ծնե անդամալույծ,սայլակին գամված լրագրողը իր աշխատասիրության եւ...
ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԸ
Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ Մոսկվա թռչելու համար օգտվում են ոչ թե «Արմավիայի», այլ` վրացական «Georgian Airlines»-ի ծառայությունից: Նոյեմբերյան քաղաքից մինչ Թբիլիսի 100 կմ է, իսկ մինչ Երեւան` 200:
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ` ՍԱՀՄԱՆԻՆ
Ներկայումս Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները(արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր) զբաղեցնում են հանրապետության տարածքի 22 տոկոսը: Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ առաջիկայում Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում կստեղծվեն ազգային...
ՊՈԿԵԼ Է 2 ՏՈՆՆԱՅԱՆՈՑ ՏԱՆԻՔԸ
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ազատան գյուղում: Պտտաքամին տեղահան է արել մի ավտոտնակի տանիք: Վնասները միայն նյութական են:
ԱԲՈՎՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ
Աբովյան քաղաքում մայիս ամսին իրականացվել են տեղական տնտեսական զարգացման PACA /Մրցակցային Առավելությունների Մասնակցային Գնահատում/ ծրագիրի աշխատանքները: