Բացել լրահոսը Փակել լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ` ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱ՞Ն

Գյումրեցի Սամվել Պապիկյանը երեկ ձեռքի նռնակով շուկայի տարածք էր ներխուժել, սակայն իրավապահների միջամտության արդյունքում չի կարողացել այն օգտագործել:

ՆՌՆԱԿՈՎ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Այսօր ժամը 16:10 րոպեի սահմաններում անհայտ անձը նռնակով ներխուժել է Գյումրիի նորաբաց Միկրոյի շուկայի տարածք եւ սպառնացել վաճառողներին:

ՓԱԿԵԼ ԷԻՆ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻՆ

Գյումրու դատարանի նախկին մասնաշենքի մերձակա տարածքում այսօր անսովոր հանգստություն էր տիրում: Չկար մանրածախ առեւտրով ոչ մի զբաղվող:

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղոում. Փլվել է Արծվանիստի բնակիչ Սամվել Դալարյանին պատկանող երկհարկանի առանձնատան կից շինությունը` պատշգամբը: Դեպքը տեղի է ունեցել տանտիրոջ որդու` 16-ամյա Կտրիճ Դալարյանի հուղարկավորության արարողության ժամանակ: Պատանին,...

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԶՈՀԸ»

Մտերիմների հավաստումներով, լինելով համեմատաբար ապահովված ընտանիքից Ալեքսան Բեյբությանը ցանկանալով աջակցել ընկերներին, տեղի կիսակառույցներ է գնացել ամրաններ հանելու նպատակով: Այդ ընթացքում պոկվել է երկաթ-բետոնյա մի զանգված ու հարվածել նրան:

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ «ԶԳԱՑԵԼ» ԵՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ

6 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում: Այն զգացվել է նաեւ Գյումրիում: Այստեղ երկրաշարժի ուժգնությունը եղել է 4 բալ:

ՏԻԿԻՆ ԼԻԴԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՒԳԵԼՈՒ Է

Շիրակի նորանշանակ մարզպետ Լիդա Նանյանն այսօր անցկացրել է իր պաշտոնավարման առաջին մարզխորհրդի նիստը, որին մասնակցել են տարածքային կառավարման նախարարի տեղակալը, մարզի դատախազն ու առաջին ատյանի դատարանի նախագահը, մարզային այլ կառույցների ղեկավարներ:

2 ՏԱՐԵԿԱՆ ՓՈՔՐԻԿԸ ԽԵՂԴՎԵԼ Է

Այսօր ժամը մոտավորապես 17-ի սահմաններում Գյումրիի Վարդբաղի լողավազանում խեղդվել է 2-ամյա Արեն Ապրեյանը:

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԵՐԵՒԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 15-ին Գյումրու Երեւանյան խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի տուժածներից մեկը՝ 11-ամյա Դավիթ Հովհաննիսյանը հուլիսի 17-ին, գիտակցության չգալով մահացել էր:

ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԵԼ ԷԻՆ

Գյումրու Տաքսի ծառայությունների եւ անհատ վարորդների դժգոհություններն հասել են նաեւ տրասպորտի եւ կապի նախարարություն: Այդ նպատակով այսօր նախարության կողմից ուղարկված աշխատանքային խումբը Շիրակի Մարզպետարանում հանդիպեց Տաքսի ծառայությունների ներկայացուցիչների...

ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Այս տարի Գյումրու 3 պետական ԲՈՒՀ-երում նախորդ տարիների համեմատ զգալիորեն ավելացել է դիմորդների թիվը: Գերակշռում են հատկապես պետական մանկավարժական ինստիտիտուտ դիմողները:

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ ՓՈՂՈՑԸ

Այսօր Գյումրիում անհատ տաքսիների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզպետարանի շենքի մոտ: Նրանք դժգոհում էին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» կառավարության նոր որոշումից:

«ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»

Դեռեւս մայիսի 20-ին Գյումրի քաղաքի 12-ամյա բնակիչ Ռոբերտ Նորայրի Սիմոնյանի անհետ կորած լինելու կապակցությամբ Շիրակի մարզային դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՓԱԿԱՆԻ ՄԵՋ ԼՈՒՑԿՈՒ ՀԱՏԻԿՆԵՐ ԷԻՆ ԽՑԿԵԼ

Երեկ Գյումրիում հայտնաբերվել էր 1995 թ ծնված Ռոբերտ Սիմոնյանի դիակը: 12-ամյա պատանին կորած էր համարվում մայիսի 20-ից: Թիվ 15 միջնակարգ դպրոցի հարեւանությամբ գտնվող տնակային թաղամասում բնակվող Ռոբերտի դիակը գտնվել է նույն թաղամասի՝ 213-ի 146 տնակից՝ տնակի...

ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Հուլիսի 10-ին Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում մահացել է Ախալքալակի Բեժանովա գյուղի բնակիչ երկու տարեկան Ռուստամ Խաչատուրի Պալյանը:Երեխայի մահվան պատճառն է եղել ինֆեկցիոն տոքսիկ շոկը, որն էլ հանգեցրել է օրգանների մասսայական անբավարարության...

ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏ

Թիվ 24 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

Հուլիսի 5-ից 14-ը Մարտունիում կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար: Նման կարգի մրցաշար այստեղ առաջին անգամ է կազմակերպվում

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ

Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում անցկացվելու են համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Թիվ 24 ԸԸՀ-ում 3 թեկնածուէ գրանցվել.

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՈՒ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎՈՒՄ

Ջրօգտագործման թույլտվություն տալու առաջնային փուլում մարզպետարանը տրամադրում է թույլտվության համար տեղեկանք ու հետագայում մնում անիրազեկ, թե ինչպես օգտագործվեց տեղեկանքը, արդյո՞ք դրա հիման վրա մարզի տարածքի համապատասխան հատվածում տրվեց ջրօգտագործման...

ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է

Մարտունու մշակույթի պալատում այսօր կայացավ Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ, ԲՀկ ներկայացուցիչ Նվեր Պողոսյանի հանդիպումը տարածաշրջանի համայնքապետերի եւ պետական -հասարակական այլ կառույցների ներկայացուցիչների հետ:Հադիպումը ճանաչողական բնույթ...

ՍՈՒՐԲ ԳԵւՈՐԳԸ ՕԾՎԵՑ

Հունիսի 23-ին օծվեց Գեղարքունիքի թեմի Սեւանի Ցամաքաբերդ թաղամասի Սբ. Գեւորգ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջում գյուղի բնակիչների միջոցներով եւ սերտորեն կապված է եղել Սեւանա կղզու վանական միաբանության հետ:

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ

Հունիսի 20-ին, առավոտյան ժամը մոտավորապես յոթն անց երեսունի սահմաններում աղիների հետ կապված խնդիրների պատճառով Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց էր տեղափոխվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ձեռնարկվել էին անհրաժեշտ...

ՋՈՒՐԸ ՔՇԵԼ Է ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻՆ

Արտակարգ իրավիճակ Մեծ Մանթաշում: Երեկ ժամը 12-ից տեղացած կարկուտի եւ հորդառատ անձրեւի պատճառով այստեղ հեղեղումներ են առաջացել: Ջուրը դուրս է եկել հունից՝ մեծ վնասներ հասցնելով Մեծ Մանթաշի եւ հարակից գյուղերի բնակելի տներին, շինություններին,տնամերձ...

ՉՎԵՐԹՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ ԵՆ

Վաղվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթները կդադարեցվեն: Սեյրան Չուխաջյանի փոխանցմամբ` օդանավակայանում լայնածավալ շինարարություն կիրականացվի: «Զվարթնոց» օդակայանի կառավարիչ Էդուարդո Էռնեկյանը ֆինանսական ներդրումներ է կատարել «Շիրակ»...

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար