Բացել լրահոսը Փակել լրահոսը

Սպառվող թռչնամսի 26 տոկոսն է տեղական

Արտադրություն-տեղափոխում-վաճառք շղթայում թռչնամսի որակն անվերահսկելի է։

«Տրանսպորտը մղձավանջային վիճակում է»

«Դա հատուկ ծրագրված քաղաքականություն է. 85 դրամով կարող ենք որակյալ երթուղային նստել, մի փոքր ավելի դրամով՝ ավտոբուս». Ա. Գրիգորյան։

«Վաղը կվերացվի մեր պետականությունը»

Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանի կարծիքով` եթե վաղը տեղի ունենա Փակ շուկայի պաշտոնական բացումը, հուշակոթողի պաշտպանությամբ զբաղվող բոլոր պետական հիմնարկները պետք է փակվեն:

«Սերժ Սարգսյանը սեփական կատու էլ չուներ»

«Զարուհին ասում է, որ Սերժ Սարգսյանը կրիմինալ է, գող է, որը գողացավ ժողովրդի քվեները։ Սրա մասին խոսք չկա, այսինքն՝ մենք ընդունում ենք, որ այդպես է»։

Գազի թանկացման պայմանագիր իրոք չկա

Հավանաբար ոչ թանկացում կլինի, ոչ էլ՝ էժանացում։ ՀՀ կառավարության եւ ռուսական կողմի միջեւ պայմանագիր գոյություն չունի. եղածը «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդ»-ի միջև գազի գնման պայմանագիրն է։

Ալեքսանդր Սարգսյանը կապ չունի՞ Փակ շուկայի հետ

Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի Փակ շուկայի հետ. ըստ նրա` այս ամենի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:

«Մաքսային միությունը կորուստներ կտա»

«Եթե ընդդիմադիր դաշտը մնա այսպիսին, Հայաստանը կգնա կործանման». Արարատ Զուրաբյան։

Ճարտարագիտական համալսարանում կրճատումներ են

Քանի՞ հոգու է իրականում ազատել աշխատանքից ՀՊՃՀ ռեկտորը. 4, թե՞ 34։

Երիտասարդ կոմպոզիտորները բողոքում են Ռ. Ամիրխանյանից

Երիտասարդ կոմպոզիտորները կողմ են բոլոր թեկնածուներին, բացի Ռոբերտ Ամիրխանյանից, քանի որ նա ինքնիշխան է, չի ձևավորում խորհուրդ, ղեկավարում է միանձնյա։

«Խոպան» գնում են ամենաշատը Գեղարքունիքից

«Հայաստանի միգրացիան բացառիկ չէ». ՄԱԿ-ի մշտական համակարգող

Նոր եկեղեցի՝ Եկատերինբուրգի հայերի համար

Հոկտեմբեր 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, մասնակցությամբ թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու հոգևոր դասի օծվելու է Եկատերինբուրգ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին:

Աշխարհը՝ Հայաստանի ու հայերի մասին

«Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Երկիր դրախտավայր. Նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն:

Ջավախահայերի հույսը Իվանիշվիլի՞ն է

Եթե Վրաստանի նախագահի ընտրություններում հաղթի Բիձինա Իվանիշվիլու կուսակցության թեկնածուն, ապա, ըստ Տաճատ Վարդանյանի, մենք շոշափելի փոփոխություններ կզգանք ջավախահայերի կյանքում։

Պաշտոն՝ Գր. Ամալյանի համար

ՀՌԱՀ նախկին նախագահ Գրիգոր Ամալյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար։

Գյուղական գրադարանը մոռացված հաստատություն է

Նալբանդյան գյուղի գրադարանի գրքերը պահվում են նկուղում։ Գրադարանավարը երազում է, որ նախկինի պես գրադարանը գործի։ Իսկ մասնագիտական տոնը նշվում է առանց աշխատանքի։

Սիրիահայերի կրթավճարը կփոխհատուցվի

Կայացավ սիրիահայ ուսանողների 2013-2014 ուսումնական տարվա կրթավճարների փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։

Բակո Սահակյանը չի՞ կատարում իր խոստումները

Պատերազմից հետո Ստեփանակերտի թատրոնը չի վերանորոգվել։ Շենքի պատերը ճաք են տալիս, կոյուղագծերից ջուրը հորդում է շենք։

Էդ. Խուդյանի գործն ավարտվեց

Ամերիկահայ գործարարի սնանկության հասցված ընկերության տնօրենի գործով դատաքննությունն ավարտված է, բնակարանի թալանի մանրամասներն էլ՝ բացահայտված։

Ակտիվիստն իսկապես ալկոհոլ էր օգտագործել

Վահագն Մինասյանը պատրաստվում է դիմել դատարան, ստանալ տեսախցիկների ձայնագրությունները, հրապարակել, եւ բոլորը կտեսնեն, թե իրականում ինչու են իրեն բերման ենթարկել։

«Դեռ կերազենք Աղվան Հովսեփյանի մասին»

Արթուր Սաքունց. «Կոստանյանն ինքն է մարտահրավեր լինելու դատական իշխանությունների համար»։

Խնձորի բերքը սակավ է

Այգեգործներն այս տարի դժվարություններ կունենան իրենց պարտքերը մարելու հարցում։ Պատճառը թե ցրտահարությունն է, թե թունաքիմիկատների անորակությունը։

«Ժառանգությանը» չթողեցին խոսել ընտրակեղծիքներից

Հովսեփ Խուրշուդյանին հնարավորություն չտվեցին ներկայացնել ընդդիմության գնահատականը ընտրությունների վերաբերյալ։

Գնդապետը չի բացառել համաներվելը

Ազատամարտիկները սպասում են զինդատախազի նշանակմանը: Համաներումը կյանքի կոչելու քայլը պետք է ձեռնարկի մեղադրող կողմը։

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար