ԴԱՐՁԵԼ Է «ԵՎՐՈՍԵՏ»-Ի ԲԱԺՆԵՏԵՐ
«Վիմպելկոմ» ԲԲԸ (Vimpelcom OJSC) դուստր ընկերությունը «Ռամբերտ Մենեջմենթ» (Rambert Management ltd.) ընկերությունից գնել է «Եվրոսետ» (Euroset) խմբի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատեր` Մորֆրոնթ Հոլդինգս (Morefront Holdings ltd.) ընկերության բաժնետոմսերի 49,9 տոկոսը:
«ԲՋՆԻՆ» ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
Արդարադատության նախարարության հարկադիր կատարողները եւ առանց տարբերանշանի հատուկ ծառայության համազգեստներով դիմակավորված անձանց հետ միասին հոկտեմբերի 23-ին ներխուժել են «Բջնի» գործարանի Երեւանում գտնվող բազան եւ Չարենցավանում գտնվող գործարանը`...
ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ԵՐԿԱԹԳԻԾԸ
Եվրոպական միությունը սկսում է մի ծրագիր, որի նպատակն է TRACECA (Եվրոպա -Կովկաս -Ասիա տրանսպորտային միջանցք) ծրագրի շրջանակներում կատարել Թբիլիսի -Երեւան գործող երկաթգիծի ուսումնասիրությունը եւ տեխնիկատնտեսական հիմնավորումը:
ՍԱԿԱԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆԳԱ՞Մ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում հնարավոր չարաշահումների առնչությամբ` «Տարիել եւ որդիներ» ընկերության դիմումի հիման վրա:
«ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՇԱՏ ՄԵԾ ՃԵՂՔՎԱԾՔ»
Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Հայաստանում գնաճի բավականին բարձր մակարդակը չի պայմանավորում միայն միջազգային շուկայում գների բարձրացումով:
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ
«Այս տարին նախորդ տարվա համեմատ ավարտելու ենք համեմատաբար ավելի վատ արդյունքներով, սակայն վտանգված է 2009 թվականը, որովհետեւ մակրոտնտեսական միջավայրը, ընդհանուր միտումները բացասական են, եւ մեր երկրում դեռ ոչ մի լուրջ միջոց չի գործադրվել այդ բացասական...
ԱՎԱՆԴՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ՞ ՍՊԱՌՆՈՒՄ
Ինչո՞ւ են բանկերը հրաժարվում վարկեր տրամադրել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ա1+»-ին հետեւյալ կարծիքը հայտնեց. «Նույն բանկային համակարգում իրացվելիության պակասն է, որն ուղղակի հետեւանքն է միջազգային ֆինանսական ճգնաժամի:
ՈՒՂԻՂ 1.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Այսօր Հայաստանի ֆոնդային բորսայում իրականացվել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 305.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 308.00 դրամ: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ՀԱՑԻ ԳԻՆԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՔԱՇԻ ՀԱՇՎԻՆ
Սպառողը երբեք վստահ չի լինում, որ իր գնած հացը կշռում է այնքան, որքան ներկայացվում է: Հենց դա է պատճառը, որ հաճախ քաղաքացիները հաց գնելուց հետո դժգոհ դեմքով են հեռանում հացի խանութից:
ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ՞ ՍՊԱՌՆՈՒՄ
Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել կամ կարող է ունենալ ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` միակ ազդեցությունը հնարավոր բացասական սպասումներն են՝ կապված ֆինանսական հոսքերի հետ: Իսկ այլ առումներով, ըստ վարչապետի,...
ԿԿՆՔՎԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
«ԱրմենՏել» ՓԲԸ -ի / Beeline / գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը ողջունում է բջջային կապի երրորդ` ‎‎ֆրանսիական օպերատորի մուտքը հայկական շուկա: «Դա մեզ համար նաեւ ազդանշան է, որ հայկական շուկայում կա երրորդ օպերատորի անհրաժեշտություն, ինչից չարժե...
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆԼՈՒ՞ՐՋ ՄԱՐԴ Է
«Տիգրան Սարգսյանը տարիներ առաջ հայտարում էր, որ մենք կայացած բանկային համակարգ ունենք, որն ինտեգրված է համաշխարհային բանկային շուկային, հիմա նրա հայտարարելը, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի ազդում մեզ վրա, անլրջություն է: Անլուրջ մարդը նման...
ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
«2008-ին Հայաստանը կունենա երկնիշ իրական ՀՆԱ` մոտ տասը տոկոսի սահմաններում` շինարարության բնագավառում բուռն ակտիվության շնորհիվ, տարեվերջին սպառողական գնի ինդեքսի աճը կկազմի 7 տոկոս, իսկ պետբյուջեն կունանա ՀՆԱ 1.2 տոկոս-ի չափով պակասորդ»,- այս կանխատեսումները...
ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Իրանը առաջիկա երկու տարիներին կապահովի Հայաստանի գազի պահանջարկը։
ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ «ՄԵՂՄ» ԿՀԱՐԿՎԵՆ
«Կոշիկ վերանորոգողների ու արեւածաղիկ վաճառողների ծախսերն են ավելանալու, քանի որ սկսելու են հաշվապահ պահել, որը բավականին թանկ արժե»:
ԲՋՋԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԵՐԵՔ ՕՐԻՑ
Ոչ պաշտոնական աղբյուրներից «Ա1+»-ին հայտնի է դարձել, որ մրցույթը, ամենայն հավանականության, կշահի ֆրանսիական France Telecom ընկերությունը, որը առաջարկել է 51.5 միլիոն եվրո:
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԸՆԿԵԼ ԵՆ
Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում նվազել է բնակարանների նկատմամբ հետաքրքրությունը: Այդ են վկայում ոչ միայն «Ա1+»-ի` քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները, այլ նաեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «ՀՀ անշարժ գույքի շուկան...
ՈՒՐԻՇՆԵՐԻ ՓՈՐՁՆ ԵՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ
Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 2-ին «Ֆրութֆուլ Արմենիա»-ն նախատեսում է անցկացնել իր 4-րդ համաժողովը՝ «Տեսաշար ուրվագծելով կայուն գյուղատնտեսության զարգացման հաջորդ փուլը Հայաստանում» խորագրով:
«2008 ԹՎԱԿԱՆԸ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՏԱՐԻՆ ԷՐ ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐՈՒՄ»
«2008-ը ինֆլյացիոն առումով Հայաստանի համար ամենածանր տարին է վերջին 10 ամյա պատմության մեջ»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նա մեկնաբանեց վերջին շրջանում միջազգային շուկայում առաջացած ճգնաժամի հնարավոր...
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` սեպտեմբերի 17-ի նիստում քննարկվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը գերիշխող դիրք զբաղեցնող օպերատոր ճանաչելու մասին հարցը:
ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԵՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դադարեցրել է «Հիմնարար հետազոտությունների կենտրոնե ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ բերված դիմումի հիման վրա հարուցված վարույթը:
ԸՆԴՀԱՏՈՒՄ
«ԱրմենՏել» ընկերությունը տեղեկացնում է, որ ԱՀԿ 61 կայանի առաջնային ցանցի մալուխի նորոգման հետ կապված ս.թ սեպտեմբերի 3-ից մինչեւ սեպտեմբերի 5-ի ժամը 18:00-ը կընդհատվեն Խուդյակով եւ Մալյան փողոցների, ինչպես նաեւ Ավանի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 14-րդ փողոցների...
ՀԱՐԿԱՅԻՆԸ ԿՈՆԿՐԵՏ Ի՞ՆՉՆ Է ՃՇՏՈՒՄ
Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր, գործարար Վոլոդյա Հովհաննիսյանի ղեկավարած «Այգսերվիս» ՍՊ ընկերությունում շարունակվում են հարկային ստուգումները: Իսկ ինչպես Վոլոդյա Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ ինքը դադարեցնում է իր տնտեսական գործունեությունը...
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԲԱԽՏՆ ԱՅՍՕՐ ՉԻ ԲԵՐՈՒՄ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հուլիսի 30-ի նիստում քննարկվել են «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժեր կիրառելու մասին հարցերը: