Բացել լրահոսը Փակել լրահոսը

«ԽՈՊԱՆՉԻԿՆԵՐԸ» ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԶԱՆԳԻ

2300 բնակչություն ունեցող Լոռու մարզի Դարպաս համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն ամենամեծ խնդիրը համարվում է գործազրկությունը, որն ըստ կանխատեսումների` գարնանն ավելի կսրվի:

ԿԱՎԱՀՈՂ Է ԽԱՌՆՎԵԼ ՋՐԻՆ

Գյումրիի Երկաթգծի ավանում բնակիչները դեռ շարունակում են նեղություններ կրել խմելու ջրի աղտոտվածության պատճառով: «Շիրակ-Ջրմուղկոյուղու» աշխատակիցները 40 տարվա մաշվածություն ունեցող ջրատարի վրա հայտնաբերել են հինգ վթար, որոնց վերացման աշխատանքները...

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ՞»

Գյումրիի Հանեսօղլյան 8 հասցեի բնակիչները ոչ միայն շարունակում են առաջվա նման յուրաքանչյուր օր սարսափի մեջ անցկացնել, այլեւ արդեն հույսերը կտրում են, թե որեւէ հրաշք իրենց կփրկի փլուզվող պատերի ու տանիքի վտանգից: Հանեսօղլյան 8 հասցեում գտնվող, այսպես...

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ

Լոռու մարզի թիվ 1 հիվանդանոցային համալիրի ուռուռքաբանական բաժանմունքում 2009թ.-ի փետրվարի 5-ի դրությամբ գրանցվել է 1384 հիվանդ, որը 228-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉԿԱ

80-ականներին կառուցված Վանաձորի ճոպանուղին խորհրդային տարիներին գտնվում էր Հայաստանի արհեստակցական մարզական խորհրդի ենթակայության տակ : 2006թ-ին ճոպանուղին անցել է քաղաքապետարանի ենթակայության տակ՝ ավերված ու թալանված վիճակում:

ՎԱՀԱՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ

Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել «Մոսկով Օփենի» A խմբի մրցաշարում: Հայ շախմատիստը 6-րդ տուրում սպիտակներով առավելության է հասել Իվան Պոպովի նկատմամբ եւ միավորների քանակը հասցրել 5-ի:

ՋՈՒՐԸ ՍԵՎԱՑԵԼ Է

Գյումրիի Երկաթգծի ավանի մի քանի փողոցներում բնակիչները երեք օր անընդմեջ ականատես են լինում հեքիաթներում հանդիպող երեւույթի: Խմելու ջրի ծորակներից սեւ ջուր է գալիս:

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿ ՎԱՆԱՁՈՐՈ՞ՒՄ

Փետրվարի 1-ից Վանաձորում կրկին արձանագրվում են աղիքային վարակի դեպքեր: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Ռոբերտ Չիլինգարյանի հետ հանդիպելու եւ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու մեր փորձը անհաջողությամբ պսակվեց:

ՏՆԵՐԸ «ՍՈՂՈՒՄ» ԵՆ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Կապանի երկաթուղայինների չորրորդ նրբանցքի քառասունից ավելի բնակիչները սողանքային գոտում են ապրում:Իրենց խոսքերով` գիտակցում են , որ վտանգավոր պայմաններում են բնակվում ,բայց ուրիշ ճար չունեն

ԲՈՂՈՔԻ ՄԻ ՔԱՆԻ ԱԿՑԻԱ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Շիրակի մարզպետարանը փետրվարի 3-ին բողոքների եւ աղմուկի պակաս չի զգացել: Մեկ բողոքի ակցիային հաջորդել է մյուսը: Տարադրամի փոխանակմամբ զբաղվողների ակցիային հաջորդել է անհատ տաքսիների վարորդներինը:

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ԱՎԱՐՏՎԻ

Գյումրիի Արմեն Նազարովի անվան Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտն արդեն քսան տարի գործում է տնակային պայմաններում:

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԿԱ

Գյումրիի ոսկյա իրերի եւ մի քանի շուկաներում առքուվաճառքով զբաղվողները դժգոhում են վարձավճարների չափից` դիմելով մարզային իշխանություններին, Տեղական ինքնակառավարման մարմիններին եւ հարկային տեսչությանը:

ԿՍՊԱՍԵՆ ԵՐԵՎԱՆԻՑ ԼՈՒՐԻ

Այսօր տարադրամի փոխանակմամբ զբաղվողները նորից իրենց «դարդ ու ցավին դարման անելու» հույսով հանդիպել են Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանի հետ: Հիշեցնենք, որ վերջերս ոստիկանության աշխատակիցների կողմից եղել էր խիստ զգուշացում, որ այսուհետ նրանք...

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՓԼՎԻ՞

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի ամերիկական կոչվող շենքերի բնակիչները հայտնվել են «արտակարգ» իրավիճակում:

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՎՃԱՐԵ՞Լ

Ալավերդցիները հրաժարվում են վճարել դեկտեմբեր ամսվա հեռախոսավարձը` համարելով, որ արդարացի չէ վճարել մի ծառայության դիմաց, որից չեն օգտվել:

ՏՆԱԿՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Գյումրիի Երկաթգծի Նոր Ավան թաղամասում բնակվող Սահակյաններն ու Հարոյաններն իրենց խնդիրներով որոշակիորեն տարբերվում են մյուսներից: Մի ընտանիքին զրկել են ընտանեկան նպաստից, մյուսում էլ առկա է բնակարանային անապահովվածության խնդիրը: Իսկ ընդհանրացողն...

ԴՐԱՄԱՓՈԽՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ

Գյումրիի կենտրոնական շուկայում դրամափոխությամբ զբաղվողներին ոստիկանության աշխատակիցները եկել ու զգուշացրել են, որ իրենց գործունեությունն անօրինական է, եւ այլեւս չեն կարող աշխատել շուկայում:

ԱՆՎՃԱՐ ՍԱՐՔ, ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ելնելով գազի արտահոսքի պատճառով գրանցվող դժբախտ պատահարների բարձր ցուցանիշից, «Հայռուսգազ-արդը» կառավարության հետ համատեղ բազմաբնակարան շենքերի բնակարաններում դեռեւս 2008-ի դեկտեմբերից սկսել էր ահազանգող սարքերի տեղադրումը:

ՄԵԴԱԼՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏ ՏՈՆԱԿԱՆ ՕՐՈՎ

Հայոց բանակի 17-ամյակի առթիվ երկրապահ կամավորականների Թումանայնի տարածքային միության փոխնախագահ Սարիբեկ Մոսինյանը այսօր հուշամեդալներ եւ պատվոգրեր հանձնեց երկրապահ կամավորականներին, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանին, Ներքին գործերի Թումանյանի...

ԶԵՆՔԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԼ ԳՅՈՒՂ ԵՆ ԳՆՈՒՄ

Ալավերդի քաղաքի, ինչպես նաեվ Թումանյանի տարածաշրջանի բոլոր դպրոցների զինղեկները միասին նշեցին հայոց բանակի կազմավորման 17-ամյակը։

3 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԵՆ 6 ՀԱԶԱՐ ԵՆ ՄՈՒԾՈՒՄ

Արմավիր քաղաքում հոսանքազրկումներն ու հավելագրումներն արդեն դարձել են սովորական երեւույթ, ասում են արմավիրրցիները: Հատկապես ձմռան ամիսներին բազմաթիվ են դժգոհությունները կապված հավելագրումների հետ:

ԲՅՈՒՋԵՆ ԼՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎ

2008թ-ին Վանաձորի հարկային տեսչության կողմից ՀԴՄ կտրոնների շահագործման վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀԴՄ-ները ոչ ճիշտ շահագործելու համար շուրջ 204 տնտեսվարող սուբյեկտ ենթարկվել է տուգանքի, գանձվել է շուրջ 13.5 միլիոն դրամ:

ՖՈՒՏԲՈԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՌԱՐԿԱ

Փետրվարից հանրակրթական դպրոցներում կուսուցանվի ֆուտբոլ առարկան։ Ծրագրում ընդգրկված 450 դպրոցից 50-ը Լոռու մարզից են ընտրված։ Ալավերդու տարածաշրջանի 42 դպրոցից ծրագրում ընդգրկվել է միայն դրանց կեսը։

ԱՂՈԹՈՒՄ ԵՆ, ՈՐԸ ՏՈՒՆԸ ՉՓԼՈՒԶՎԻ

Գյումրիի Հանեսօղլյան 8 հասցեում գտնվող, այսպես կոչված, ֆոնդի տներում հերթական փլուզման դեպքն է արձանագրվել:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար