Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՉՈՐՍ ՀՈՒՇԱԴՐԱՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ

Կենտրոնական Բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել չորս հուշադրամ: Հուշադրամներից մեկը նվիրված է Շախմատի 37-րդ Օլիմպիադայում տղամարդկանց հավաքականի հաղթանակին: Հուշադրամը ոսկյա է, իսկ անվանական արժեքը՝ 10 հազար դրամ:

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԿԷԺԱՆԱՆԱ՞

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր հանդես եկավ տարեկան ամփոփիչ ասուլիսով եւ ներկայացրեց նախորդ ամիսներին ունեցած բոլոր հաջողությունները: Որեւէ գործի ձախողման կամ էներգետիկ անհաջողության մասին նախարարը չխոսեց, ասաց, որ առաջիկա տարիներին...

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ 2007Թ. ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Գերիշխող դիրք գրավող տնտեսվարող սուբյեկտների նախատոնական տրամադրությունները ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել էր չգցել եւ միայն հնգօրյա ժամկետ նշանակել, որպեսզի «իրենց տրամաբանության սահմանում վերանայեն որոշ...

«ԱՅԼ ԽՆԴԻՐ Է ԳԱԶԱՏԱՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ»

Այսօր Վրաստանի կառավարության կայացրած այն որոշումը, թե իրենք հրաժարվում են ռուսական գազից եւ նախապատվություն են տալիս ադրբեջանականին, ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանի կարծիքով, որեւէ կերպ չի կարող խոչընդոտել, որպեսզի ռուսական գազը հասնի Հայաստան.

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՒ ՍՊԱՌՆՈՒՄ

Գործարար Միքայել Բաղդասարովի սեփական գործարանում արտադրված 1 տոննա ցեմենտը հենց իրեն պատկանող բենզալցակայաններում վաճառվում է ինքնարժեքից 12 000 դրամ ավել գնով, բայց սա, պարզվում է, գերշահույթ չէ:

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ Է

Հայաստանն իր այսօրվա բյուջետային հնարավորւթյուններով չի կարող պահել եւ զարգացնել գիտության տասնյակ ճյուղեր: Ռուսաստանի նման հզոր երկիրը ընդամենը 10 ճյուղ է զարգացնում, իսկ Ուկրաինան՝ 5: Հայաստանն իրեն կարող է թույլ տալ զարգացնել 3-4 ճյուղ՝ բիոտեխնոլոգիաներ,...

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՆԵՐԻ» ՓՈՂԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ

«Ամերիկյան ժողովուրդը 236 մլն դոլար ներդրում է անում Հայաստանի ապագայի մեջ»,- այսօր Երեւանում հայտարարեց Հազարամյակի մարտահրավերների կազմակերպության հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԸ ՀԱՐԵՎԱՆԻ ՊԱՐՏՔԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ Է

Պարտքի քանակը կարեւոր չէ, կարեւոր է, որ նույնիսկ պարտք ունենալու դեպքում պետությունն ավելի լավ պայմաններում լինի, քան հարեւան երկրները: Համենայնդեպս այսպիսի տրամաբանությամբ են առաջնորդվում մեր պաշտոնյաները, երբ խոսում են ՀՀ արտաքին պարտքի մասին`...

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

«Հայաստանի բյուջետային քաղաքականության ասպարեզում, մասնավորապես ծախսերի հարցում, եւ վարչապետը եւ ֆինանսների նախարարը բավականին ճիշտ քաղաքականություն են վարում եւ չեն առաջնորդվում արկածախնդրությամբ»,- այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ...

5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՎԶԵԲ-ԻՑ

Հայաստանի միկրո եւ փոքր ձեռնարկությունները կօգտվեն 5 միլիոն ԱՄՆ դոլար վարկից, որը Վերականգնման եւ Զարգացման Եվրոպական Բանկը տրամադրում է Ինեկոբանկ ՓԲԸ-ին:

2007-Ի ԲՅՈՒՋԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ Է

2007թ. բյուջեն եթե չլիներ նախընտրական, տարօրինակ կլիներ.այս կարծիքը «Հայելի» ակումբում հայտնեց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանը. «Մեր բյուջեում Եվրամիության հարեւանության ծրագրի իրականացման համար երաշխիքներ չեմ...

ՌՈՒՍԱԿԱՆ «ՎԻՏԱՄԻՆԸ» ՎԵՐՋԱՆՈՒՄ Է

2006թ ընթացքում Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից Միջկառավարական Համաձայնագրի շրջանակներում ոչ մի կարատ ադամանդ չի ներմուծել: Սակայն, ըստ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ակնագործության եւ ոսկեգործության բաժնի պետ Գագիկ Մկրտչյանի,...

ՀԱՅԱՍՏԱՆԸ 110-րդ ՏԵՂՈՒՄ Է

«Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական խմբի գնահատմամբ` Հայաստանը ժողովրդավարության մակարդակով այսօր 110-րդ տեղում է աշխարհի 167 պետությունների թվում:

ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԲ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը մի քանի դրվագներ է հիշում 1993թ. դրամի ստեղծման ժամանակաշրջանից. «Այն ժամանակ ես ընդդիմության շարքերում էի, ղեկավարում էի ԳԽ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը: Հայաստանի ամենածանր ու ցուրտ տարին էր. մեզ տրամադրել...

ՀԱՅԿԱԿԱՆ 19 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑԵԼ Է ՄԱԿ-Ի «ԳԼՈԲԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ»

Սոցիալական ոլորտում խմբային պատասխանատվության «Գլոբալ պայմանագիրը» 2000 թ-ից ՄԱԿ-ի կազմում գործող կառույց է, որին միացել են աշխարհի բազմաթիվ ձեռնարկություններ ու գործարաններ: Պայմանագրի անդամները պարտավորվում են հոգ տանել իրենց աշխատակիցների համար...

ՌԴ-ԻՑ ԳՈՒՄԱՐ ԿՍՏԱՆԱՆՔ ԴՐԱՄՈՎ

«Յունիսթրիմ» համակարգով Ռուսաստանից Հայաստան մասնավոր բանկային փոխանցումների նոր ծրագիր է ներդրվել: «Յունիբանկ»-ի ստեղծման հնգամյակի առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում բանկի խորհրդի նախագահ Գագիկ Ղազարյանն այսօր տեղեկացրեց, որ այսուհետ բարեկամներից...

«ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ»

«Մենք արդեն անցել են անցումային փուլը»,-այսօր «Ուրբաթ» ակումբում վստահեցրեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«ԲԵԼԱԶ»-Ի 16 ՄԵՔԵՆԱ ԿՀԱՅՏՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բելառուսական հայտնի «ԲելԱզ»-ի եւ Արարատի ոսկու արդյունաբերության ձեռնարկության` AGRC -ի միջեւ օրերս կնքված պայմանագրի համաձայն այս տարվա նոյեմբերի վերջից մինչեւ 2007թ.-ի ավարտը Հայաստան կբերվեն 16 բեռնատար մեքենաներ:

ԴԱԲՐՈՆ ԵՂԱՎ. ՄՆԱՑ 10 ՏՈԿՈՍԸ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր համաձայնություն է տվել OTE կորպորացիային սեփականության իրավունքով պատկանող «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնեմասը ռուսաստանյան «Վիմպելկոմ» ընկերությանը վաճառելու գործարքին` եզրակացությամբ, որ այդ...

ՀԱԷԿ-Ը ԳՈՐԾՈՒՄ Է

Մեծամորի ԱԷԿ-ը նոյեմբերի 12-ին ժ 22:05-ին միացվել է երկրի էներգահամակարգին:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ եւ ՀԱՇՏՎԵՑ

ՀՀ կառավարությունը որոշել է հրաժարվել OTE կազմակերպության կողմից վաճառվող 341.888.105 եվրո արժողությամբ «Արմենթել ՀՁ» ՓԲԸ-ի թվով 169.539.381 բաժնետոմսերը (90%) գնելու նախապատվության իրավունքից:

«ՍԱԼԵՔՍ-ԳՐՈՒՓ» -Ը ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԻ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն` 2006 թ. առաջին կիսամյակում Հայաստան շաքարավազ ներկրվել է 24 տնտեսվարող սուբյեկտի կողմից՝ 33 743,4 տոննա, արտադրվել է` 601,8 տոննա, սեփական արտադրության մեջ օգտագործվել՝...

«Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ»

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր բենզին եւ դիզելային վառելիք ներկրող «Ֆլեշ» եւ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերություններին, «Երեւանի կոնյակի գործարանին», քիմմաքրման «Նյու-Շահաբ» ընկերությանը եւ շաքարավազ ներկրող «Սալեքս...

ԱՄԵՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ Է

Միջպետական բանկի աջակցությամբ Հայաստանում այս տարի իրագործվել է ավելի քան 50 ծրագիր ու ներդրվել մոտ 110 միլիոն ԱՄՆ դոլարի կրեդիտ:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար