Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՋՐԱՓՈՍՈՒՄ ԵՐԵԽԱ Է ԽԵՂԴՎԵԼ

Գյումրիի Մուշ 2-ից Մուշ1 թաղամասը տանող ճանապարհահատվածի 2 մետրանոց ջրափոսում խեղդվել է տասնմեկամյա Ամրաստամ Ռաֆիկի Միքայելյանը։ Փրկարարական ծառայության ջոկատին չի հաջողվել փրկել տղայի կյանքը։ Երեխան ջրի մեջ մնացել է 2-3 ժամ։

ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ

Ձմռան նախաշեմին գյումրեցի 100 անօթեւան ընտանիք կանգնած է ժամանակավոր կացարանից զրկվելու վտանգի առաջ։ Ներկա պահին ընտանիքները բնակվում են Շիրակ հյուրանոցի հետնամասի տնակային ավանում։ Տնտեսական դատարանի վճռով անվճարունակ ճանաչված Շիրակշին կազմակերպության...

ՀՐԴԵՀ ՏՆԱԿՈՒՄ

Այսօր կեսօրին Գյումրիի Վարդբաղ թաղամասում բռնկված հրդեհի հետեւանքով հիմնովին այրվել է Կարապետյանների ընտանիքին պատկանող 203- 074 տնակը։

ԾԱՂԻԿՆ ԸՆԿԵԼ Է ՓՈՍԸ

Գյումրիի Աղյուսի թաղամասում արձանագրվել է հերթական փլուզման դեպքը։ Այս անգամ փլվել է ոչ թե բնակարան ու շենք, այլ գետինը։ Թաղամասի բնակչուհի Ծաղիկ Խաչատրյանը մեկ ակնթարթում հայտնվել է 2.5 մետր շառավղով խոր փոսի մեջ։ Մութ փոսում Ծաղիկը ձեռքերով փորձել...

28-ԱՄՅԱ ԿԻՆԸ ԷՍԵՆՑԻԱ Է ԽՄԵԼ

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում ինքնասպանության փորձ է կատարվել։

«Միլիոնը տարան»

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի սահմանամերձ Ծաղկուտ գյուղի անասնագոմից, գիշերը ժամը երեքի սահմաններում գողացել են 22 գլուխ երեք տարեկան ցուլիկ եւ 9 գլուխ երկու տարեկան մոզիներ: Ըստ Ֆերմերային տնտեսությամբ զբաղվող Ռուբեն Թովմասյանի հավաստմամբ...

ՓԱԿՎԵԼ Է ԴՊՐՈՑԻ ՄԻԱԿ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԸ

Փակվել է Գյումրիի 10-րդ դպրոցի կրտսեր առաջին դասարանը։ Դասվարն ու ծնողները պնդում են, թե Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունը խախտել է իրենց եւ երեխաների իրավունքները, իսկ կրթության վարչությունն իր հերթին պարզաբանում է, որ դասարանը ստեղծվել...

ԱՂԻՔԱՅԻՆ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

Շիրակի մարզում այս տարի նկատվել է բոտուլիզմով հիվանդների թվի նվազում։ Նվազել են նաեւ այս հիվանդությունից մահացության դեպքերը։ Տարեսկզբից մինչ օրս Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվել են 647 հիվանդներ։ Նրանց մեջ գերակշռել են մինչեւ 18 տարեկան...

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄՈՏ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԸ

Շիրակի մարզում վերջին տարիներին նկատվում է կանխածին երեխաների թվի աճ։ Մինչ 88-ի երկրաշարժն այս ցուցանիշը չի գերազանցել 5 տոկոսը։ Ներկա պահին այն հատում է 10 տոկոսի սահմանագիծը:

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ Է

Վիճակագրական տվյալների վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ Շիրակի մարզում նորաստեղծ ընտանիքների գերակշիռ մասում ծնվում է ընդամենը մեկ երեխա։

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Երեկ հրդեհվել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող 220/116 տնակը։ Հարեւանները, նկատելով տնակից դուրս եկող ծուխը, դիմել են Գյումրիի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատին։ Դեպքի վայր ժամանած աշխատակիցները հանգցրել են հրդեհը։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԻՆԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր զինել է Գյումրիի թվով 40 հանրակրթական դպրոցները։ Դպրոցները, սակայն զինվել են լաբորատոր սարքավորումներով եւ դիդակտիկ պարագաներով։

ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՀՐԱԶԵՆՈՎ

Այսօր ժամը 12:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել 1985 թվականի ծնված Գեւորգ Ավետիսյանը: Գյումրիի ոստիկանության տվյալներով, մի քանի անծանոթ երիտասարդների միջեւ վիճաբանություն...

ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրիում այսօր տեղի է ունեցել հրաձգություն։ Միջադեպը կատարվել է Ավտոկայանի տարածքում։ Նախնական տեղեկությունների համաձայն կա մեկ վիրավոր։

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԵՐԱՑՎԱԾ ՉԵՆ

Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած դեռեւս 4000 ընտանիք կա։ Քիչ չեն նաեւ այն ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով վաճառել են բնակարաններն ու մնացել անօթեւան: Նմանատիպ խնդրի առաջ են կանգնած շատ փախստականներ: Դեռեւս հստակեցված չէ, թե բնակարանային...

ԱԿԱՆ ԴՊՐՈՑՈ՞ՒՄ

Սեպտեմբերի 11-ին Շիրակի մարզային ոստիկանության հերթապահ մաս ահազանգ է ստացվել Գյումրիի թիվ 37 դպրոցում ական տեղադրված լինելու մասին։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻՑ

Սյունիքի մարզում գրանցվել են բրուցելոզով եւ տուլարեմիայուվ վարակման դեպքեր։ Կովսականի բնակիչ 20 -ամյա Վարոս Ստեփանյանը Կապանի հիվանդանոց է տեղափոխվել շաբաթներ առաջ։ Ունեցել է հոդացավեր, ախորժակի անկում եւ այլ գանգատներ։ Սակայն հիվանդի մոտ...

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳԱԶԱՆ Է ՀԱՅՏՆՎԵԼ

Գյումրիի Դեկաբրիստների փողոցում գազան է հայտնվել։ Կենդանու գոյությունն առաջինը զգացել են Սուսաննա Գեւորգյանն ու դուստրը։ Անհանգստացած բնակիչները կանչել են հարեւաններին՝ մտածելով, որ տանիքում օտար մարդ կա։ Հետո երեխայի լացի ձայնի նման ձայն է լսվել,...

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է ԳՑՈՒՄ

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ համագործակցության կամուրջ ստեղծելու նախադրյալներ են ստեղծվել այսօր ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյի եւ դեսպանատան կոմերցիոն գծով կցորդ Հարվինդեր Սինգի Գյումրի կատարած ճանաչողական այցի արդյունքում:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ՀՆԴԻԿՆԵՐԻՆ

Այսօր պաշտոնական ճանաչողական այցով Գյումրի էին ժամանել ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյը, դեսպանատան կոմերցիոն գծով կցորդ Հարվինդեր Սինգը: Պատվիրակության նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզի արդյունաբերոթյանը, փոքր եւ միջին...

ԳԱՎԱՌԱԳԵՏԻՑ ՋՐԱՍՈՒՅԶ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գավառագետի այն հատվածը, որն անցնում է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասով ամեն տարի գարնանը վարարումների հետեւանքով լուրջ վնասներ է հասցնում գետամերձ տնտեսությունների շինություններին եւ հողամասերին: Գետի այդ հատվածը ժամանակին չմաքրելու պատճառով մայիս...

ԵՐԱՇՏԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

«Հայհիդրոմետ»-ի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից տեղեկացնում են, որ վերջին 5 օրերի ընթացքում տեղացած անձրեւը գրեթե վերականգնել է օդի հարաբերական խոնավությունը, ինչն անհրաժեշտ է բուսական եւ կենդանական աշխարհի համար:

ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԵՆ ՇԱՏԵՐԸ, ԲԱՅՑ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆ ՈՉ ԲՈԼՈՐԸ

Ամփոփվեցին Գավառի պետական համալսարանի ավարտական պետական քննությունների արդյունքները: 2005-2006 ուսումնական տարվա սկզբին ուսանողների թիվը եղել է 262: Նրանցից միայն 246-ին թույլատրվեց մասնակցելու պետական քննություններին եւ դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը:

ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՆ ԴԵԲԵԴԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔԸ

2006 թվականի բնապահպանական ծրագրերի շրջանակներում հունիսի 11-ից սկսվել են Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամաս տանող ճանապարհի՝ Դեբեդի ափամերձ հենապատի վերականգնման աշխատանքները։ Այդ նպատակով Ալավերդի քաղաքի՝ 2006 թվականի բնական միջավայրի պահպանման...

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար