ՇԻՐԱԿՑԻՆԵՐԸ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Շիրակի մարզում ընթացքի մեջ են թռչնագրիպի կանխարգելման դեմ ուղղված միջոցառումները։ Հիվանդության ոչ մի դեպք դեռ չի գրանցվել, սակայն պրոֆիլակտիկ միջոցառումները շարունակվում են: Շիրակի մարզը մին օրս ստացել է մոտ 10 հազար դոզա պատվաստանյութ եւ անվճար...
ՌԴ-Ն Է ԳՈՒՄԱՐԸ ՏԱԼՈՒ
Դեռեւս 2005 թվականից միջպետական ծրագրի շրջանակներում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հին մասնաշենքի վերանորոգման համար ՌԴ տրամադրելու էր որոշակի գումար:
ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Հունիսի 25-ից օգոստոսի 31-ը Սեւանա լճում բոլոր տեսակի ձկների որսի արգելվում է : Մինչ այժմ թույլատրվող կարասի եւ խեցգետնի որսի անվան տակ ապօրինի որսի հետեւանքով կարծես թե սպառվել է սիգի քանակը, Գեղարքունիքի մարզում ասել է Բնապահպանության փոխնախարար...
ԳՅՈՒՂԱՑՈՒՆ «ԽՈՊԱՆՆ» Է ԿԵՐԱԿՐՈՒՄ
Վերջին ամիսներին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Շիրակի մարզի Ազատան գյուղում գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են ուշացումով: Անձրեւային եղանակները թույլ չեն տվել ժամանակին կատարել նաեւ բանջարաբոստանային կուլտուրաների ցանքի աշխատանքները:
ԳՅՈՒՄՐԻՆ ԷԼ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ԿՈՒՆԵՆԱ
Ընթացքի մեջ են Գյումրիի քաղաքապետարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները: Այսօրվա դրությամբ կատարվել են միայն հողային եւ հիմքերի բետոնալցման աշխատանքներ:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արսեն Գրիգորյանին: Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Ստեփան Բարսեղյանին 3 տարվա համատեղ աշխատանքի...
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԵՐԱՇՏ Է
Գեղարքունիքի երկրագործներին ծանր վիճակի մեջ է դրել արդեն 3 շաբաթ շարունակվող երաշտը: «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման տվյալներով` արդեն 16-րդ օրն է լրանում, ինչ մարզում տեղումներ ընդհանրապես չեն գրանցվել:
ԾՆՈՒՆԴՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Ընթացիկ տարում Շիրակի մարզում ծնելիության ցուցանիշը նվազել է: 2005 թվականի 868 ծննդի դիմաց 2006-ին գրանցվել է 820 ծնունդ: Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանի խոսքերով, ծնելիության թվի նվազումը պայմանավորված է հիմնականում արտագաղթով,...
ՀՈՂԸ ՏԱՐԱՎ ՊԱՐՏՔԱՏԵՐԸ
Շիրակի մարզի Շիրակ գյուղը դժվար ժամանակներ է ապրում: Համայնքապետի խոսքերով 1988-ի երկրաշարժից հետո գյուղում քիչ բան է փոխվել: 90-ականների սկզբներին կառուցված տնակային թաղամասի բնակիչները չեն կարողանում օգտվել սեփականաշնորհման իրավունքից, գյուղապետի...
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՕՐԸ
Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի տասներորդցիները վերջին զանգի արարողությունից հետո հունիսի 11-ին մեկնել էին Որոտան գյուղի «Տաք ջուր» կոչվող տարածք «մի կտոր հաց ուտելու»: ժամը 18:00-ի սահմաններում դասարանի աղջիկները լուսանկարվելու նպատակով կանգնել...
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ ԽԵՂՎԱԾ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԸ
«Ողորմություն չենք խնդրում, մենք պահանջում ենք մեր հասանելիք գումարները»,- ասում են կապանցի նախկին հանքագործներ Իլյա Բարսեղյանը եւ Վլադիմիր Հովսեփյանը, որոնք երեկվանից հացադուլ են անում Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում: Նրանք, ինչպես նաեւ 170 կապանցիներ,...
ՍԵՎԱՆԻՑ ՋՈՒՐԸ «ԳՆՈՒՄ Է»
«Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից ստացված տվյալների համաձայն` Սեւանա լճից ոռոգման նպատակներով իրականավող ջրբացթողումները սկսվել են 2006 թ. հունիսի 7-ից: Ի տարբերություն այս տարվա, նախորդ տարիներին ջրբացթողումները սկսվում էին հունիսի...
ԲԱՑՎԵՑ ՆՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ
Գավառի ծննդատան մասնաշենքում այսօր բացվեց նորագույն տեխնիկաներով հագեցած եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ատամնաբուժական կենտրոն: Ինչպես նշեց Գեղարքունիքի փոխմարզպետ Արտաշես Նիկոյանը, հնարավորություններով զինված ատամնաբուժական կենտրոն...
ԹԱՓՈՆՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՀՈՂԸ
«Դինե գոլդ մայնինգ քամփնիի»` նախկին Կապանի լեռնահարստացման կոմբինատի, թափոնները Սյունիք գյուղը վերածում են անապատի ու ճահճի, իսկ մարզի բնապահպանության տարածքային բաժնի աշխատակիցները ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ` էկոլոգիական աղետը կանխելու...
ԿԱՅԾԱԿԸ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Երկու օր առաջ երեկոյան տեղի ունեցած ամպրոպն ու ուղեկցող կայծակը զգալի նյութական վնասներ են պատճառել Գյումրու Անի թաղամասի բնակիչներին: Կայծակը շարքից հանել է զգալի թվով կենցաղային սարքավորումներ՝ հեռուստացույցներ, արբանյակային ալեհավաքներ, հեռախոսներ...
ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿԱՇԽԱՏԻ ՀԱՆՈՒՆ ՍԵՒ ԾՈՎԻ
Հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը Երեւան-Բաթումի եւ հակառակ ուղղությամբ կգործեն մարդատար վագոններ: Բնակչության ամառային հանգիստը սեւծովյան հանգստավայրերում կազմակերպելու նպատակով նման որոշում էր կայացվել դեռեւս անցած տարի հայ-վրացական տնտեսական...
ՄԵՂԱՎՈՐԸ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵ՞Ր»-ը ՉԵՆ
Նոր մանրամասներ են պարզվել մայիսի 25-ին Գյումրիի քաղաքացի Ռուդիկ Սահակյանի ինքնահրկիզման դեպքից: Շիրակի մարզի դատախազության քննիչ Արտյոմ Ղազարյանի տեղեկացմամբ պարզվել է, որ ինքնահրկիզման պատճառը եղել է այն, որ 2005 թվականի դեկտեմբերի 30-ին շմոլ գազի...
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕԳՏՎԵԼ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻՑ
Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումների ծավալներն անցած տարվա ընթացքում կազմել է 1 միլիարդ դոլար, դա գերազանցում է մեր երկրի տարեկան բյուջեն: Սակայն բնակիչների կողմից ստացվող դրամական փոխանցումները չեն ամրագրվում փաստաթղթերով եւ չեն կարող...
ՇՈՒՐՋ 500 ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՁԿՆԱԳՈՂՈՒԹՅԱՄԲ
Բնապահպանության նախարարի 2006 թ. փետրվարի 9 թիվ 38 Ա որոշումը, որը վերաբերում է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության եւ խեցգետնի որսին, Գեղարքունիքի մարզում կարծես թե չի գործում:
ՍՅՈՒՆԻՔԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ «ՍՐՍԿՎՈՒՄ» ԵՆ
Ավելի քան 20 տարվա դադարից հետո Սյունիքի մարզի անտառները սկսեցին սրսկվել: Հունիսի 5-ից սկսված աշխատանքներին աջակցում է ՀՀ Գյուղնախարարությունը:
ԿՈՒՆԵՆԱՆՔ ՇՈՒՐՋ 12 ՀԱԶԱՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Այս տարի հանրապետության հանրակրթական դպրոցների շուրջ 12 հազար շրջանավարտներ կհանձնեն 10-րդ դասարանի պետական-ավարտական քննություններ:
ՔԼՈՐԸ ՍՊԱՆԵՑ ԳԵՏԻ ՁԿՆԵՐԻՆ
Երեկ Կապանի միջով հոսող Վաչագան գետի ձկները սատկել էին` հիմնականում, բեղլու եւ կողակ ձկնատեսակները: Այսօր արդեն հայտնի է դարձել ձկների զանգվածային սատկելու պատճառը:
ՍԻՍԻԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ «Սիսիանի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք միջոցառումներ անցկացվեցին` հեծանվավազք, օրվա թեմայով նկարների մրցույթ, որին մասնակցեցին 3-17 տարեկան...
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՃ Է ԳՐԱՆՑՈՒՄ
2006 թվականի առաջին եռամսյակում արդյունաբերության ոլորտում արտադրանք է թողարկել 5 նորաստեղծ ձեռնարկություն, այսինքն` ընթացիկ տարում Շիրակի մարզի արդյունաբերական ձեռնարկությունները համալրվել են եւս 5-ով: