Բացել լրահոսը Փակել լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽԵՂՈՒՄ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԶՐԿՎԵԼ ԵՆ ԹՈՇԱԿԻՑ

Հայաստանում շուրջ 3000 հոգի աշխատանքային խեղման թոշակից զրկվել են` ձեռնարկությունների սեփականաշնորհման պատճառով։ Նրանցից 170-ը Կապանից են։ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի»` Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի, հաշմանդամ հանքագործները մեկ տարի ութ...

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԱՎԱՌՈՒՄ

Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մարկոս վարդապետ Հովհաննիսյանի օրհնությամբ Գավառ քաղաքում սկսվեց «ՆՍՕՏՏ Գարեգին Բ Շինարարական» ծրագրի աշխատանքները:

ՈւՌՈՒՑՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ Է

Շիրակի մարզում նկատվում է ուռուցքային հիվանդությունների թվի աճ: Մեծ թիվ են կազմում հատկապես կրծքագեղձի ուռուցքով տառապող կանայք: 2005թ-ի դրությամբ դիսպանսերում գրանցվել են կրծքագեղձի ուռուցքով 408 հիվանդ: Նրանց գերակշիռ մասն ունեցել են 40 եւ ավել տարիք:

«ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾ» ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ

Շիրակի մարզի դպրոցների օպտիմալացումից հետո սահմանամերձ գյուղեր գործուղված մի խումբ ուսուցիչներ դժգոհում էին պայմանագրով նախատեսված 46 հազարական դրամ հավելավճարների շուրջ իննամսյա չվճարումներից:

ՎՆԱՍՎԵԼ ԷՐ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԻ ՀԱՏՎԱԾ

Ապրիլի 26-ին Փամբակ գետի հունի բարձրացման հետեւանքով բացի հարակից ցանքատարածություններից, վնասվել էր Արջուտ - Սպիտակ երկաթգծի որոշակի հատված: Ջրի մեծ կուտակումները քշել տարել էին երկաթգծի ներքեւի հատվածի հողային պաստառը:

ԵՐԵՒԱՆԻՑ ՈՒՂԻՂ ԲԱԹՈՒՄԻ

Հունիսի 15-ից գործելու է Երեւան - Բաթումի երկաթգիծը: Այդ նպատակով տրամադրվելու է նոր վերանորոգված առանձին գնացք: Ըստ պատասխանատուների, ուղեվարձը մատչելի է լինելու:

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԵՌ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՉԷ

Երկու օր առաջ, ժամը 17-ի սահմաններում անհայտ մակնիշի տաքսի ծառայության մեքենան բախվել է Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող գազատար խողովակին, ինչի հետեւանքով խողովակը վնասվել է: Որոշ ժամանակով շրջակա տարածքի գազամատակարարումը դադարեցվել է՝ վթարավերականգնողական...

«ԳԱՐՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրիում մեկնարկել է «Ուսանողական գարուն» ամենամյա հանրապետական փառատոնը: Փառատոնին մասնակցել են մարզի 9 քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների ուսանողները:

«ՀՈՒՅՍԸ» ԿՆՈՐՈԳՎԻ

Եղանակների տաքացմանը զուգընթաց կսկսվեն Գյումրիի «Հույս» մանկատան երկրորդ մասնաշենքի վերանորոգման աշխատանքները: Արդեն հստակեցված է շենքի նախագծանախահաշվային արժեքը, սակայն չի կայացել շինարարական մրցույթը:

ՋՐԱՏԱՐԸ ՎԹԱՐՎԵԼ Է

Ապրիլի 27-ի երեկոյան Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի հատվածում վթարի է ենթարկվել Նովոսելցովո-Վանաձոր 1000մմ-ոց մայր ջրատարը, որի հետեւանքով Նովոսելցովոյի ջրատարից սնվող Վանաձոր քաղաքի մի շարք թաղամասեր արդեն երկրորդ օրն է ջուր չեն ստանում:

ԳԵՏԱՓԻ ԴՊՐՈՑԸ ՋՐԱՍՈՒՅԶ Է ԼԻՆՈՒՄ

Շիրակի մարզի Գետափի միջնակարգ դպրոցն անմխիթար վիճակում է: Պատերը խոնավ են, հատակը քայքայվել է: Միակ մեղավորն, ըստ տնօրեն Էդիկ Սանոսյանի, շինարարն է: Դպրոցը կառուցվել է 1998 թվականին, սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ համայնքի ֆինանսավորմամբ:

6 ԱՄԻՍ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԲՈՒԺՎՈՒՄ ԷԻՆ ԿԵՂԾ ԴԵՂՈՎ...

Ահազանգ ստանալուց հետո «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կատարած լաբորատոր հետազոտություններից պարզվել է, որ «Զինացեֆ» 750 մգ դեղի «Զեֆուրօքսիմ» նյութի փոխարեն սրվակներում լցված է եղել «Ամպիցիլին»։

ԿԱՊԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ

«Ապեկ» հասարակական կազմակերպությունը թմրամիջոցների առաջնային կանխարգելման ծրագրեր է իրականացրել Սյունիքի մարզի տարբեր քաղաքներում, սակայն միայն Քաջարանն է հետաքրքրվել դրանով եւ ցանկություն հայտնել միանալ «Եվրոպական քաղաքներն ընդդեմ թմրամիջոցների»...

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՆ ՈՒՆԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՉԳԻՏԵՆ

Շիրակի մարզն ունի զարգացման բոլոր նախադրյալները թե գյուղատնտեսության, թե արդյունաբերության եւ թե օգտակար հանածոների բնագավառներում, սակայն բոլոր ոլորտներում էլ զարգացումը դանդաղում է: Մեկ տարի շարունակ երեւույթի պատճառը փորձել է գտնել «Սպիտակ...

ԶԳՈՒՇԱՑԻՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԻՑ

2006 թվականի առաջին եռամսյակում Գյումրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որի հետեւանքով զոհվել է 2 քաղաքացի, եւս 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միայն ապրիլ ամսվա ընթացքում արդեն երեք ճանապարհատրանսպորտային պատահար...

ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՀՈՐԴԱՆԱՆԻՑ

Հորդանանից արդեն վերադարձել է Հայաստանի ներկայացուցիչը, որը մասնակցում էր «Գրան Պրի» արաբական երկրների առաջնությունը։ Կապանցի Հայկանուշ Բեգլարանը Հայաստանը ներկայացնող միակ մարզուհին էր։

ԱՐԱՔՍ ԳԵՏԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԱՐԱՐԻ

Գյուղատնտեսական աշխատանքները արարատյան դաշտավայրում բուռն ընթացքի մեջ էին մինչեւ ջերմաստիճանի կտրուկ նվազումը: Գարնան սկիզբը գյուղացիներին խոստանում էր առատ բերք, սակայն արդեն 10 օր անընդհատ տեղացող անձրեւն ու ջերմաստիճանի նվազեցումը գյուղացիներին...

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Սիսիանի օդակայանի տվյալներով երեկ գիշերը ջերմաստիճանը կտրուկ նվազել է հասնելով +1 աստիճանի: Արձանագրվել է նաեւ ճնշման ցածր մակարդակ: Այժմ տեղում է թաց ձյուն եւ եթե եղանակը չպարզի կանխատեսվում է ցրտահարություն:

ԵԿԵՂԵՑԻՆ ԳՆՈՒՄ Է ԴՊՐՈՑ

Գորիսի դպրոցների մանկավարժական եւ աշակերտական կոլեկտիվների հետ հանդիպեց Սյունաց թեմի փոխառաջնորդ Աբգար աբեղա Հովակիմյանը: Այցի նպատակն էր ուժեղացնել կապը եկեղեցու եւ դպրոցների միջեւ:

ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՍՐՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ

Շիրակի մարզում նկատվում է սրտանոթային հիվանդությունների թվի աճ: Ըստ մարզային հիվանդանոցի կարդիոռեւմատոլոգիական բաժանմունքի վարիչ Արթուր Ստեփանյանի, ընթացիկ տարվա երեք ամիսների ընթացքում հիվանդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ...

ԳՈՐԻՍՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

Պարզվում է, Գորիսի քաղաքապետի աթոռին հավակնում է միայն երկու անգամ անընդմեջ ընտրված գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Ըստ Գորիսի համայնքի ղեկավարի ընտրության նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցի` ապրիլի 26-ը թեկնածուների փաստաթղթերի ներկայացման...

ԿԵՂԾ ԴԵՂԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ԾՆՆԴԱՏԱՆԸ

Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվել են կեղծ դեղեր: Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Զինացեֆին» դեղամիջոցում անհրաժեշտ «Զեֆուրօքսիմ» նյութի փոխարեն...

ԻՆՔՆԱՓԼՈՒԶՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Այս գիշեր մոտավորապես 3:40-ի սահմաններում հերթական անգամ ինքնափլուզվել է Գարեգին Նժդեհի 7ա հասցեում գտնվող «Գյումրի-տեքստիլ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 2 հանրակացարանի մասնաշենքի միջնամասը: Մարդկային զոհեր չկան:

ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ԴԵՌ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է

Վերջին օրերին արձանագրված ջերմաստիճանի նվազումը իր բացասական ազդեցությունը կթողնի մրգատու այգիների վրա, հատկապես այն ծառերի, որոնք արդեն հասցրել են բողբոջել: Այս մասին հայտնել է Շիրակի մարզի գյուղատնեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես...

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար